Հովհաննես Թումանյան
Կարդում ենք հայրիկս, մայրիկս ու ես:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. Միջին դպրոց 8-3 դասարան
Հովհաննես Թումանյան
Կարդում ենք հայրիկս, մայրիկս ու ես:
Այս Ամանորին շատ ձյուն եկավ, և բոլորը շատ ուրախացան՝ մեծերը, փոքրերը և անգամ մեր տան շունը՝ Միմին: Ես նույնպես շատ ուրախ էի, քանի որ մի լավ ձնագնդիկ խաղացի, սահեցի սահնակով և ծիտիկներին կերակրեցի մեր տան մնացած չոր հացով:Ամեն ինչ շատ սպիտակ էր, ինչպես հեքիաթում:Բայց մի օր արևը որոշեց, որ պետք է շատ ուժեղ լինի և մարդկանց, ծիտիկներին տաքացնի: Իսկ այդ ժամանակ ձյունը նեղացավ, հալվեց ու գնաց: Եվ ձմեռային հեքիաթը ավարտվեց:
Անի և Մանե Գյոզալյաններ
Այս տարի ինձ ասել են շատ մաղթանքներ.
Տատիկս ինձ բարեմաղթել է, որ ես առողջ լինեմ և լավ սովորեմ:
Պապիկս ինձ մաղթել է առողջություն և ինչ որ ուզում եմ, թող կատարվի: Իսկ ես ինձ մաղթել եմ, որ եղբայր ունենամ:
Թող այս տարի ուրախ լինի:
Թող բոլորը առողջ լինեն:
Թող առատ տարի լինի:
Ինչ երազանքներ ունես, թող այս տարի կատարվեն: