Երկիր որտեղ ոչ մի սուր բան չկա

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել: Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին: Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կողքին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն որոշեց մի վարդ քաղել և զարդարել իր բաճկոնը: Նա զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝ իր մատը չի ծակի: Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտեք, որ չի կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի, որ…

— Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը: Ջովանինոն հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը: Գրիչը, ինչպես նաև պարեկի թուրը , ամենևին սուր չէին , այլ՝ բութ:

-Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տարօրինակ է:

-Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

— Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

— Մենք մեխ չունեք, մեխի փոխարեն սոսինձ  ենք օգտագործում:

—Իսկ իչպես եք նկարը կախում պատին, եթե մեխ չեք օգտագործում:

—Մենք  նկարի հետևը սոսինձ եք անում և կպցնում ենք:

— Ձեր երկրում ամենինչ շատ հետաքրքիր է:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s