Ավանդական խաղեր:Յոթ քարանի

Խաղում են հիմնականում փոքրերը՝ տղաներն ու աղջիկները։ Խաղի համար անհրաժեշտ է գնդակ, յոթ տափակ քար և ազատ տարածություն։

Խաղում են երկու թիմով՝ իրար դեմ։ նախ՝ գծում են շրջան, որի մեջ յոթ քարերը շարում են իրար վրա։ Ապա՝ վիճակահանությամբ ընտրված առաջին թիմի խաղացողները որոթ հեռավորությունից հերթով գնդակով խփում են քարե բուրգին։ Երբ բուրգը քանդվում է, խաղացողը փռում է քարերը և վազում գնդակի հետևից։ Գնդակը հայտնվում է երկրորդ թիմի ձեռքում։ Առաջին թիմի խնդիրն է քարերը դասավորել նախնական դիրքով։ Երկրորդ թիմի խաղացողները պետք է խանգարեն նրանց՝ կրակելով, այսինքն՝ գնդակով խփելով առաջին թիմի խաղացողներին։ Եթե խաղացողը բռնում գնդակն օդում, կարող է այն հեռու նետել և դուրս չգալ խաղից։ Կարող է լինել նաև ինքնազոհություն՝ խաղացողը, ում կպչում է գնդակը, կարող է այնպես անել, որ գնդակն անդրադառնալով իրենից հեռու թռչի, իսկ ինքը՝ դուրս գա խաղից։

Քարերը լրիվ դասավորելուց հետո առաջին թիմից մեկը պետք է ձեռքը դնի քարին և հաշվի մինչև 40-ը։ Եթե հաշվարկը կիսատ է մնում, այսինքն՝ նրան գնդակով խփելով հանում են խաղից, ապա մյուս թիմակիցը շարունակում է հաշվել։ Եթե նրանց հաջողվում է հաշիվն ավարտին հասցնել, ապա առաջին թիմը ճանաչվում է հաղթող, իսկ եթե երկրորդ թիմին հաջողվում է հեռացնել հակառակորդի բոլոր խաղացողներին, ապա խաղի արդյունքում նա է հաղթող ճանաչվում։

Ավանդական խաղեր:Մոլլաբրի

Խաղում են 5 փոքր ու կլոր քարերով։ Մասնակցում են 2-5 հոգի։ Խաղը բաղկացաց է յոթ գործողությունից։ նախքան խաղն սկսելը խաղացողը քարերը փռում է գետնին։ Այնուհետև՝

1.Վերցնելով քարերից մեկը՝ նետում է վեր։ Վերցնում է մեկական քար և որսում ընկնողը։

2.Նույն գործողությունը կատարում է, բայց քարերը վերցնում է զույգ-զույգ։

3.Նույն գործողությունը է կատարում։ Քարերը վերցնում է երեքը միասին, մեկը՝ առանձին։

4.Վեր նետելով մեկը՝ մյուս չորսը դնում է գետնին։

5.Վեր նետելով մեկը՝ վերցնում է գետնին դրված չորսը։

Продолжить чтение «Ավանդական խաղեր:Մոլլաբրի»

Դասարանում

22.05.2017թ.
Պարապմունք 50.
Ապրիլյան ֆլեշմոբի խնդիրերի լուծումներն` այստեղ:
Դասարանում`Լուծում ենք ավարտական թեստի նմուշ:
Տանը`
Ավարտական թեստի  նմուշ:   

1-10-րդ առաջադրանքներում  նշի՛ր  ճիշտ  պատասխանը:

  1. Ընտրիր այն հնգանիշ թիվը, որի  տասնավորը 1 է, հազարավորը՝2, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 6 .

1)62612                  2) 66612    3) 21666               4) 62616                     5)61261:

2.Ամենամեծ և ամենափոքր եռանիշ  թվեր գումարը  կլինի.

1) 1909                  2) 199             3) 999             4) 9      5)1099

3.Քանի՞  բնական թիվ կա 22 թվի և 32 թվերի միջև:

1)  5     2)7       3) 9      4)  10              5) 11

  1. Գտիր 708 թիվը 100-ի բաժանելիս ստացված մնացորդը:

1) 2             2) 4                 3) 6                 4) 8                 5) 10:

  1. Եռանիշ թվի թվանշանների գումարը հավասար է 3: Նշված թվերից ո՞րն է այդ պայմանին բավարարող ամենափոքր թիվը:

1)      300                       2) 111             3) 210             4) 120             5) 201

  1. Ընդգծիր այն տողը, որտեղ  բոլոր թվերը կենտ են:

1) 351, 3503, 3677, 35

2) 4334 4372, 4351, 8997

3) 1889, 288, 3889, 4889
4) 7653, 7645, 3746, 9282

5) 7892, 7890, 7892, 7909:

  1. Քանի՞  րոպե  է 7ժ40ր:

1) 420ր                  2) 430ր  3) 440ր        4) 450ր                 5) 460ր

8.Հաշվիր 54 թվի հնգապատիկը.

1) 54          2)    108          3)    216        4)   5454     5) 270:

  1. 3 + 3 * 3 -3 = 303 գրության մեջ «*»-ի փոխարեն ի՞նչ թվանշան կամ գործողության նշան               պետք է գրել, որպեսզի հավասարությունը ճիշտ լինի:

1) +                 2) –                 3) x                 4) 0                 5) 2 :

  1.   Գիրքն ունի 120 էջ: Լևոնը կարդաց   գրքի 1/3 մասը:  Քանի՞  էջ կարդաց  Լևոնը:

1)123     2)117  3)360      4)30   5)40

11-15 առաջադրանքների ճիշտ պատասխանները գրի՛ր յուրաքանչյուր աշխատանքից հետո նշված տեղում՝ կետերի փոխարեն:

11.Առանց մնացորդի և՛ 5-ի, և՛ 4-ի բաժանվող ամենափոքր թվից հանեցին առանց մնացորդի և՛ 2-ի, և՛ 3-ի բաժանվող ամենափոքր թիվը: Ի՞նչ թիվ ստացվեց:

Պատասխան՝ 14

12.Ո՞ր թվանշանով է վերջանում 7, 8, 9  թվերի արտադրյալը:

Պատասխան՝ .4

  1. 200 + 120 + 20 : 5 = 228 արտահայտության մեջ փակագծեր  այնպես դիր, որ ստացվի ճիշտ  հավասարություն:

Պատասխան՝ 200+(120+20):5=228

  1. Կռահելով  օրինաչափությունը, գտիր հաջորդականության հինգերորդ անդամը:

43, 49, 55, 61,____

Պատասխան՝ . 67.

  1. Հաշվիր  1225-625 : (5+20)  արտահայտության արժեքը:

Պատասխան՝ 1200

16-17-րդ առաջադրանքների լուծման ամբողջ ընթացքը մանրամասն և հիմնավորված ներկայացրո՛ւ առաջադրանքներից հետո նշված տեղում:

  1. Քառակուսաձև հողամասի պարագիրծ 24 մ է: Գտիր այդ հողամասի մակերեսը:

Պատասխան՝ 36

17.Երկու պահեստում  կար 1260 կգ կարտոֆիլ: Երբ յուրաքանչյուր պահեստից տարան հավասար քանակությամբ   կարտոֆիլ, առաջինում մնաց  860 կգ, իսկ մյուսում` 140   կգ  կարտոֆիլ:   Քանի՞  կգ տարան  յուրաքանչյուր պահեստից:

Պատասխան՝.130

Տնային աշխատան

0.05.2017թ.

Պարապմունք 49.

Առաջադրանք 1.

Գտիր թվի նշված մասը:

ա/    140– ի  3/7 մասը  60                    բ/  40 – ի  9/10 մասը   36

60 – ի  5/6 մասը    50                               350 – ի  5/7 մասը      250

18009 – ի  5/9 մասը 10005                     1200 – ի  5/5 մասը    1200

 

 

Առաջադրանք 2.

Դասարանում սովորում է 35 աշակերտ, որի 3/5  մասը աղջիկներ են:

Քանի տղա կա այդ դասարանում:

Լուծում`

1)35:5×3=21

2)35-21=14

Պատ.՝14տղա

 

Առաջադրանք 3.

120 սմ պարագծով ուղղանկյան մի կողմը 25 սմ է: Գտիր ուղղանկյան մակերեսը::

Լուծում`

1)120-(2×25)=70

2)70:2=35

3)35×25=875

Պատ.`S-875

Ավանդական խաղեր:Կոճի

Տղաների խաղ է։ Որպես խաղաքար՝ օգտագործվում է ոչխարի հետին ծնկահոդի ոսկորը՝ ճանը։

Ճանի կողմերն ունեն իրենց անվանումները. փոսավոր կողմը՝ «գող», սրան հակառակ՝ ուռուցիկ կողմը՝ «ռանչպար», հարթ կողմը՝ թոխան, իսկ կեռմանաձև ակոսավոր կողմը՝ «էշ», «գլավին», աղա (ալչու)։ Խաղացողները հերթով գցում են ճանը, միչև որոշվեն թագավորը, գլավինը և գողը։ Ում կաճին թագավոր է կանգնում, առաջին գցողը նա է։ Հերթով գցում են ասելով. «Կոճի ջան կոճի, ես` ի՞նչ…»:

Ալչուն հաջողության, իսկ թոխանը անհաջողության նշան է: Ում գցածը ալչու կանգնեց, նա գլավինն է, ումը թոխան` խոխան՝ ծառան, ումը փոսիկ՝ գողը։ Եթե ասում են կոճին ալչու է կանգնել, ուրեմն գործերը հաջող են գնում։ Գողը պետք է անտրտունջ կատարի թագավորի հանձնարարությունը, որից հետո խաղը սկսում են սկզբից։

ԱՎԱՆԴԱԿԱՆ ԽԱՂԵՐ:Բրհոփի

Մի քանի հոգի նստում են շրջանաձև՝ յուրաքանչյուրի ձեռքում մի ծայրը սրած փայտիկ (բիր)։ Մեկը բիրը տալիս է կողքինին, նա էլ նետում է, որքան կարող է հեռու։ Բիրի տերը վազում է նրա հետևից։ Այդ ընթացքում մյուսները իրենց ձեռքի բրերով՝ մինչև նրա վերադարձը, պետք է հասցնեն մոտ կես մետրանոց (մինչև ծնկները) փոս փորել։ Եթե բիրի տերը վերադառնում է և տեսնում, որ այդ ընթացքում փոսը փորել վերջացրել են, ապա պարտավոր է կանգնել նրա մեջ, որից հետո նրան թաղում են միչև ծնկները։ Թաղվածը պետք է փոսից ինքնուրույն դուրս գա։ Հակառակ դեպքում մի փայտ են անցկացնում նրա ոտքերի արանքով ու բարձրացնելով՝ հանում փոսից։

Ավանդական խաղեր: Չիլիկ-Չիլկափետ

Խաղը ծավալվում է երկու հակընդդեմ խմբերի միջև։ Խմբերի բաժանվելուց հետո ընդարձակ դաշտի մի կողմում փորում են փոքրիկ փոս, որը կոչվում է բորա։ Բորայից մի քանի մետր հեռու սահմանագիծ՝ ճիժ է գծվում։ Խաղի պարագաներն են չիլիկը և չիլկափետը։ Չիլիկը թզաչափ և 3 սմ տրամագծով ձողիկ է, որի ծայրերը թեքությամբ սրում են, որ գետնից բարձր կանգնի։

Продолжить чтение «Ավանդական խաղեր: Չիլիկ-Չիլկափետ»

Ավանդական խաղեր: ՃՂԼԱԽՏԻ

Այն մարտախաղ է հիշեցնում, երբ ռազմիկներն իրենց գործողություններով փորձում են գրավել հակառակորդի ամրոցը։ Լախտ կամ լախտի է կոչվում թելերից հյուսված կամ կաշվե գոտին, որ ունենում են խաղացողները։ Խաղացողների թիվը հստակ չէ։

Продолжить чтение «Ավանդական խաղեր: ՃՂԼԱԽՏԻ»