Արևն ու լուսինը

Արևն ու Լուսինն Աստծո զավակներն են Արևն աղջիկ է, Լուսինը` տղա:Հոր հրամանով նրանք պարտավորվում են աշխարհին գիշեր-ցերեկ հերթով հսկել:Վիճակ են գցում, թե գիշերն իրենցից ով հսկի:Վիճակն ընկնում է քրոջը՝ Արևին,և քույր ու եղբայր սկսում են տաք- տաք վիճել: Աղմուկի ձայնը լսելով գալիս է հայրը, երբ իմանում է պատճառը, նախատում է Լուսնին և հրամայում, որ գիշերները նա հսկի:Լուսինը,հասկանալի է, հանձն է առնում հոր կամքը կատարել:Ապա Աստված աղջկան է դիմում` առաջարկելով ցերեկները հսկել: Արևը սակայն առարկում է` ասելով, թե ինքն իր աղջիկ տեղով օրը ցերեկով մարդկանց աչքին երևալուց ամաչում է:

—Այդ դեպքում, ասում է հայրը,-ձեռքերիդ մեջ մի մի խուրձ ասեղ բռնիր, ով համարձակվի քեզ նայել ասեղներով աչքերը ծակիր: