Գյումրի

Մարտի  23-ից 24-ը Արևելյան դպրոցի 5-րդ և 4-րդ դասարանցիներով  գնացինք Գյումրի: Այնտեղ անցկացրեցինք մեկ գիշեր և երկու օր: Մեզ հյուրնկալեցին  Գոմցյան Արսենի և Կարինկայի տատիկն ու պապիկը` իրենց երկհարկանի տանը: Մինչ Գյումրի հասնելը մենք նախաճաշեցինք  Ագարակի Բրոնզեդարյան հնատեղիում, մյուս կանգառը Արուճի քարավանատունն էր: Ճանապարհը շատ երկար էր, ես փորձում էի ընթացքում քնել, բայց չկարողացա: Հաջորդ կանքառը Արափի գյուղի միջնակարգ դպրոցն էր, հանդիպեցինք այնտեղի ուսուցիչների և սովորողների հետ, միասին երգեցինք և արտասանեցինք, ես այնտեղ ծանոթացա Մարինկա անունով մի աղջկա հետ, նա շատ հումորով էր և բոլորիս ծիծաղեցնում էր: Վերջապես հասանաք Արսենի պապիկի և տատիկի տուն: Բոլորս շատ հոոգնած էինք, միանգամից ճաշեցինք: Մեզ բաժանեցին սենյակների մեջ, տղաները միանգամից քնեցին, իսկ մենք խոհանոցում պատրաստեցինք հարիսա և թխվածք: Արսենի տատիկը գլխավոր խոհարարն էր, իսկ մենք նրա օգնականները: Պատրաստելու ընթացքում մենք շատ հարցեր էինք տալիս Արսենի տատիկին,իսկ նա համբերատար պատմասխանում էր, ասեմ, որ նա նույնպես ուսուցիչ է եղել: Չնայած նրան, որ հարիսայի տեսքը շատ ախորժելի էր, բայց ես չեմ սիրում, իսկ թխվածքաբլիթը շատ համեղ էր:

Գիշերը հանգիստ քնեցի: Առավոտյան արթնացանք, նախաճաշեցինք, գործնագործ խաղացինք, հավաքեցինք մեր իրերը և ճանապարհ ընկանք: Անցանք Մարմաշեն գյուղով, ճաշեցինք և վերդարձանք Երևան:

Это слайд-шоу требует JavaScript.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s