Լրացուցիչ առաջադրանքներ(Մայրենի)

Առաջադրանք 1
1. Կարդա՛ տեքստը :
Բարության շղթան
Նա հանգիստ ճանապարհվեց տուն:
Մթնում էր: Երկնքից հանդարտ թափվում էին սպիտակ ձյան  փաթիլներ: Հանկարծ նա նկատեց տարեց կնոջ, ով նստել էր ճանապարհի հակառակ կողմում: Անգամ մթության մեջ նկատեց, որ կնոջն օգնություն է պետք:  Կանգնեցրեց մեքենան, դուրս եկավ և մոտեցավ կնոջը: Կինն անհանգստացած էր երևում: <<Ինչո՞ւ կանգնեց հենց նա, չէ՞ որ վերջն մեկ ժամվա ընթացքում ոչ ոք չկանգնեց իրեն օգնելու համար: Իսկ ի՞նչ կլինի, եթե նա ցանկանա վնասել ինձ>>:  Նրա արտաքինը վստահություն չէր ներշնչում. աղքատ և հոգնած էր երևում:
-Ես միայն ուզում եմ Ձեզ օգնել: Ինչո՞ւ չէիք օգնության սպասում մեքենայի մեջ, այստեղ ավելի տաք կլիներ Ձեզ համար: Իմ անունը Մայքլ է:
Կնոջ մեքենայի անիվն էր վնասվել և Մայքլը փոխեց  այն: Կինը շնորհակալություն հայտնեց օգնության համար և հարցրեց.
-Որքա՞ն պետք է վճարեմ Ձեզ:
Մայքլը չէր մտածում գումարի մասին, չէ՞ որ նա քրիտոնյա է և օգնեց այն մարդուն, ով ուներ դրա կարիքը:
-Գիտե՞ք, եթե ուզում եք ինձ շնորհակալություն հայտնել իմ արարքի համար, գթասիրտ եղեք, երբ կհանդիպեք մեկին, ով կունենա Ձեր օգնության կարիքը:
Ճանապարհին կինը մտավ մի սրճարան թեյ խմելու, հանգստանալու և տաքնալու հմար: Կինը նկատեց, որ մոտեցած մատուցողուհին երեխայի է սպասում, և հասկացավ, որ կարիքի մեջ է: Նա հիշեց Մայքլի խոսքերը: Երբ աղջիկը տարավ մեծ գումար մանրելու, կինն աննկատ դուրս եկավ և հեռացավ: Աղջիկը, երբ մոտեցավ մանրը տալու անձեռոցիկի վրա տեսավ մի երկտող. <<Դուք ինձ ոչինչ պարտք չեք: Մի անգամ, երբ հայտնվել էի նման վիճակում, ինձ օգնեց մի լավ մարդ: Հիմա իմ հերթն է Ձեզ օգնելու: Եթե Դուք ուզում եք վարձահատույց լինել ինձ, արեք հետևյալը. մի՛ թողեք , որ ընդհատվի բարության շղթան>>:  Աղջիկը երկար ժամանակ մտածում էր այն մասին, թե ինչ էր գրել այդ կինը: Որտեղի՞ց գիտեր այդ կինը. որ իրենց նորաստեղծ ընտանիքը գումարի կարիք ունի:

2. Ի՞նչ էր պատահել ճանապարհին:

Ճանապարհին Մայքլը տեսավ մի աղջկա, որի մեքենայի ակը ծակեր և Մայքլը սարքեց:

3. Ինչպիսի՞ խորհուրդ ստացավ կինը Մայքլից:

Որ զգում ես մարդը օգնելու կարիք ունի, ապա օգնիր:

4. Ինչպե՞ս պահպանվեց բարության շղթան:

5. Գրի՛ր տրված բառերի հականիշները:
Ծանոթ-անծանոթ, երջանիկ-դժբախտ,  համեղ-անհամ, լավատես-վատատես, հայտնի-ծածուկ, գիտուն-տգետ:
6. Գրի՛ր ինչպիսի հարցին պատասխանող բառեր:
գեղեցիկ աղջիկ
բարի  քրիստոնյա
հետաքրքիր ճանապարհ
մոտիկ ընկեր
մեծ անականկալ
7. Մի պատմություն հորինիր բարի գործի մասին:

Մութ գիշեր էր, մի մարդ գնում էր տուն: Ճանապարհին տեսավ մի շուն, որը լացում էր, նա մոտեցավ և տեսավ ,որ շան ոտքը ջարդած էր:Նա շանը վերցրեց և տարավ տուն, նա բուժում էր շանը և նկատեց, որ ոչինչ չի ստացվում: Հաջորդ օրը նա վերկացավ և տեսավ, որ շունը քայլում է և նա շատ ուրախացավ:Նա ուզում էր շանը տանել իր հին տեղը, բայց տեսավ, որ շունը մտերմացել է իր հետ և չտարավ:

Առաջադրանք 2

1. Կարդա՛ տեքստը:
Ձնծաղիկը
Այսօր ես աշնանային անտառում դեղին, նարնջագույն, կարմրավառ տերևներ եմ հավաքում:
Հրաշք-ոսկի է իմ ձեռքերում և շուրջս:
Ես մտածում եմ այն մասին, որ շուտով կգա երկար ու ցրտաշունչ ձմեռը:
Եվ որքան քաջություն ու հույս  է անհրաժեշտ ունենալ փոքրիկ ձնծաղիկին, երբ նա գարնանը կհայտնվի դատարկ ու մերկ անտառում:
Որքան քաջություն և հույս պետք է ներդրված լինեն փոքրիկ կենդանի թերթիկներում, որպեսզի չդողան նրանք:
Իմ ընկեր, եղի՛ր ձնծաղիկի նման, ես գիտեմ՝ դու հիմա ամբողջովին մենակ ես…
Իմ ընկեր, ես հավատում եմ քո ուժերին, ինչպես ձնծաղիկը, քանի դեռ ողջ է թեկուզ մի թերթիկը, քո մի հույսը, կյանքը շարունակվում է:

2. Ըստ տեքստի բնութագրի՛ր ձնծաղիկին:

Ձնծաղիկը շատ հզոր է ու քաջ,որ կարողանում է ձյունը ճեղքել և դուրս գալ

3. Տեքստում գտի՛ր կոչական ունեցող  նախադասութուն և կանաչ ներկիր:
4. Փակագծերում տրված բառերից ճիշտը տեղադրիր նախադասության մեջ:
Խաղողի  /կանաչ, զմրուխտ/ որթատունկերի և վարսաթափ ուռենիների մեջ թաքնված աղյուսե շենքը թաղված էր լռության մեջ:
Ճամփորդի  սիրտը կծկվում էր մի /անորոշ, անորսալի/ տագնապից:
5. Ուղղակի խոսքերը վերածել անուղղակիի:
Մոտեցավ և ցածրաձայն խորհուրդ տվեց.
-Հորդ լավ նայիր և մի՛ նեղացրու:

Մոտեցավ և ցածրաձայն խորհուրդ տվեց, և ասաց, որ հորը լավ նայի և չնեղացնի:
-Հետևի՛ր ինձ,- ասաց ընկերս,- հակառակ դեպքում կմոլորվես:

Ընկերը ասաց, որ հետեվեմ իրեն, հակառակ դեպքում կմոլորվեմ:

Առաջադրանք 3

1. Կարդա՛ տեքստը:
Տասներկուերորդ դարի հայ հանճարեղ բժիշկ Մխիթար Հերացին իր ողջ կյանքը նվիրաբերել է մարդկությանը: Նրա դուռը միշտ բաց է եղել հիվանդների առաջ:
Մի գիշեր, երբ մեծ բժիշկը սենյակի  մենակության մեջ նստած ինքնամոռացությամբ ուսումնասիրում էր զանազան բույսեր, որոնց օգտագործումը շատ կարևոր էր համարում բժշկության մեջ, հանկարծ ծեծեցին դուռը:
Հերացին անմիջապես վերցրեց կանթեղը և բացեց դուռը:  Շեմին կանգնած էր մի օտարական:
-Ներիր, բժիշկ,-որ այսպես անպատեհ ժամի քեզ անհանգստացրի:
Հերացին կարծելով, թե եկողը սովորական հիվանդ է, ներս հրավիրեց նրան:
Երբ օտարականը նստեց, Հերացին սկսեց հարցնել նրա առողջության մասին:
-Ես հիվանդ չեմ , բժիշկ: Ես եկել եմ երեք հարց տալու:
-Պատրաստ եմ քեզ լսելու,- ասաց մեծ բժիշկը,- խոսիր:
-Ասա ինձ, բժի՛շկ, ո՞րն է քո բժշկության գաղտնիքը:
-Իմ բժշկությունը ոչ մի գաղտնիք չունի,- պատասխանեց Հերացին,- իմ բժշկությունը սերն է, սեր դեպի մարդը:
-Ասա ինձ, բժիշկ, դժվա՞ր է  բժշկի պարտականությունները:
-Բժշկի աշխատանքը դժվար է, երբեմն չափազանց դժվար: Բայց բժշկությունը պարտականություն չէ, զավակս: Բժշկությունն ամենից առաջ կոչվում է խիղճ:
-Մի վերջին հարց էլ , բժիշկ,- ասաց օտարականը,-ինձ չե՞ս վերցնի քեզ մոտ որպես աշակերտ:
-Քո երրորդ հարցին ես չեմ կարող պատասխանել, մինչև որ դու չպատասխանես իմ հարցին: Ասա ինձ  խնդրեմ, հանուն հիվանդի դու կարող ես ամեն ինչից զրկել քեզ: Կարող ես քո հանապազօրյա հացի փոխարեն հիվանդի համար դեղ գնել, կարող ես անքուն գիշերներ անցկացնել նրա անկողնու մոտ ՝ մոռանալով քո մերձավորներին: Եվ, վերջապես , դու ընդունակ ես մեկընդմիշտ ընդունել, որ բժշկի աշխատանքը սոսկ պարտականություն չէ, այլ անհուն սեր դեպի մարդը, համակ նվիրում և սրբազան գործ: Եթե ազնիվ ես, ասա ինձ ճշմարտությունը:
Օտարականը շփոթվեց:
-Ես…ես ազնիվ մարդ եմ , բժիշկ,- ասաց նա,- և ես քեզ խաբել չեմ կարող: Ավելի լավ է ես շարունակեմ զբաղվել իմ արհեստով՝ տակառագործությամբ:
Մխիթար Հերացին մոտեցավ և գրկեց օտարականին:
-Ապրես, զավակս, դու ազնիվ մարդ ես և չցանկացար ապագայում հանցագործ դառնալ:
Օտարականը ներողություն խնդրեց և հեռացավ, իսկ Հերացին, որ իրոք ամբողջավին նվիրված էր մարդկությանը, նորից շարունակեց բույսերի ուսումնասիրությունը:

2. Ո՞վ էր Մխիթար Հերացին, ի՞նչ գիտես նրա մասին:
3. Բնութագրի՛ր օտարականին:
4. Ինչպիսին պետք է լիներ բժիշկը:
5.Գրի՛ր տրված բառերի հականիշները:
Հիվանդ, ունևոր, դժվար, համարձակ, գեղեցիկ, փակ:
6. Տրված բառերից ընդգծիր ածականները (հատկանիշ ցույց տվող բառերը):
Ծաղիկ, մարդ, գեղեցիկ, նայել, երկաթյա, բախտավոր, հաղթանակ, կարմիր: