«Ամառային բացահայտումներ»

Ես այս ամառ գնացի Սանկտ Պետերբուրգ: Առաջին ինքնաթիռը թռչում էր երկու  ժամ: Իմ մայրիկը  փոքրիկ եղբորս հետ քնել էր, իսկ ես չէի կարողանում, քանի որ վախենում էի: Երբ հասանք Մոսկվա, մեր անձնագրերը պետք է ստուգեին, որ մենք կարողանայինք գնալ Սանկտ Պետերբուրգ, բայց այդ աղջիկը շատ դանդաղ էր աշխատում, և մենք ուշանում էինք: Երբ այդ աղջիկը վերջացրեց ,մենք արագ գնացինք: Չէինք կարողանում գտնել մեր ինքնաթիռը : Քանի որ Մոսկվայի օդանավակայանը շատ մեծ էր, մենք կորել էինք: Մայրիկս բոլորից հարցնում էր, բայց ոչ ոք  չգիտեր: Տեսանք մի պապիկի և նրանից հարցրինք: Նա նայեց ժամին և ասաց, որ մեր ինքնաթիռը թռել է: Մայրիկս նրա հետ գնաց, իսկ ես իմ եղբոր հետ մնացի: Անցավ 10րոպե, և իմ մայրիկը երրորդ հարկից ինձ կանչեց: Ես արագ գնացի, և մենք հասցրինք:  Երբ  հասանք  Սանկտ Պետերբուրգ, իմ հայրիկի ընկերը մեզ դիմավորեց: Նա մեզ տարավ հյուրանոց և գնաց: Մայրիկս շատ հոգնած էր, բայց ես ուզում էի գնալ ման գալու: Մայրիկս ասաց` գնա ,քնիր, հետո կգնանք: Ես քնեցի, արթնացա և տեսա, որ իմ հայրիկը եկել է, և մենք գնացինք ման գալու:Մենք այնտեղ մնացինք մեկ շաբաթ: Ինձ շատ դուր եկավ Սանկտ Պետերբուրգը, բայց  արդեն պետք է գնայինք ետ: Երբ ես հասա Հայաստան, մյուս օրը  պետք է գնայի իմ մոտիկ ընկերուհիների հետ Վահագնի ռեստորան: Այնտեղ մենք շատ լավ ժամանակ անցկացրինք, և ինձ շատ դուր եկավ իմ ամառային արձակուրդը:

Это слайд-шоу требует JavaScript.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s