Գործնական-քերականական առաջադրանքներ

  1. Գոյականները խմբավորի՛ր` ըստ տեսակների (միևնույն բառը կարող է մի քանի խմբում լինել):

Գյուղ, ԱՄՆ, սեր, Արաքս, գայլ, խնձոր, կարոտ, մարդ, խաղալիք, շուն,  Արմեն, հմայք, ընկեր, խաղաղություն, հեռախոս, մժղուկ, Դավիթ, գնդակ, Երևան, կատու, հրապուրանք:

Հատուիկ- ԱՄն, Արաքս, Արմեն, Երևան, Դավիթ.

Հասարակ-Սեր, գայլ, խնձոր, կարոտ, մարդ խաղալիք, շուն, հմայք, ընկեր, խաղաղություն, հեռախոս, մժղուկ,  գնդակ, կառու, հրապուրանք, Գյուղ

2.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Վերջապես նրանք  հասան հռչակավոր Խաչաղ.յուրին: Առաջնորդը մագլցեց ժայռն ու անցնի մոտից մի պարան կապեց, որպեսզի տղաները կառչելով բարձրանան քարանձավ: Քարանձավային լճակից թափվող առվակի մեղմ խոխոջյունն էր լսվում: Ջուրն այնքան թափանցիկ էր, որ հատակի խիճն ու ավազը  երևում էին: Արշավախմբի  որոնումները ցնցող արդյունք տվեցին: Տղաները այդ  քարանձավից ոչ միայն նախամարդու իրեր գտան, այլ, բազմաթիվ ստորգետնյա անձավներ, լճեր  ու գետեր:

3. Ընդգծված բառերի և բառակապակցությունների փոխարեն գրի՛ր տրված հոմանիշները:

 Հայտնվի, պարզապես, գահավիժում էր, զմրուխտ, դեգերում են, վայրը, անցնելու, անընդհատ,կտրվի, կաթիլ, վառվում են, գնալ, սքանչացել էին:

Մի  անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ տեսան: Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման գահավիժում էր ցած:
Բայց բեդվինները սքանչացել էին:
Անապատում մարդիկ քանի՜ օր են դեգերում ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են փորում անընդհատ փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ հայտնվի:
|Ջրի ամենափոքրիկ կաթիլներից անգամ հողի վրա վառվում են  խոտի զմրուխտյա կայծերը:

Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ վայրը:  Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր գնալ, որպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:
Բեդվինները պարզապես չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցին շտապեցնող հյուրընկալին.
-Սպասենք, մինչև ջուրը կտրվի:

4. Ժխտական ապ, դժ, տ, ածանցներով կազմի՛ր տրված բառերի հոմանիշները:
Անգույն, անբախտ, անգետ, անշնորհք, անարդյունք, անօրեն, անձև:

Անգույն — դժգույն
Անբախտ — դժբախտ
Անգետ — տգետ
Անշնորհք — ապաշնորհ
Անարդյունք — ապարդյուն
Անօրեն — ապօրինի
Անձև — տձև

5. Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն:

Անարվեստանդեմանդուռ, անիվ, անսիրտանահ, անուշ, անմահ, անուն, դժոխք, դժգոհդժբախտ, դժնի, դժկամ, ապագա, ապարդյունապերախտ, ապուր, ապաշնորհապուշ, ապտակ, տարի, տկար, տհաճ, տպել, տգեղ, տխուր, չամիչ, չտես, չկամ, չարիք:

Լրացուցիչ աշխատանք

  1. Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն, որ նույն շարքի բառը չունի:

աշխարհ                      ուրախություն              հետախույզ                սարդ

Նեղոս                          հիացմունք                     երգչուհի                    աղջիկ

աղվես                         մահճակալ                       սեր                           պարուհի

աթոռ                           խաղաղություն              ուսուցիչ                   օդաչու

աշխատանք               վայելք                              բժիշկ                       մկրատ

Գոյականի թիվը

2 Տրված գոյականները երկու խմբի բաժանի´ր:

Մարմին, մշակույթներ, նյութեր, շարժում, ժամանակ, մարմիններ, ճանապարհ, օրացույցներ, դաշտ, շարժումներ, նյութ, դաշտեր, մշակույթ, ճանապարհներ, ժամանակներ, օրացույց:

3. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և բացատրի´ր օրինաչափությունները:

Ա. Ձև, արտ, հարց, սարք, զենք, դեզ, օր:

Բ. Երկիր, տարի, գնացք, նվեր, վայրկյան, ուղևոր:

Գ. Թոռ, դուռ, մուկ, ձուկ, լեռ, բեռ:

Դ.  Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր:

4. Ժխտական նախածանցների իմաստները վերջածանցներով արտահայտելով՝ կազմի՛ր տրված բառերի և բառապակցության հոմանիշները, օրինակ` դժգույն-գունատ:

Անպոչ, անկուռ (անթև), անքուն, անգլուխ թողնել:

5. Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անուն: Գրի՛ր գործածված ածանցները, օրինակ` քերել-քերիչ:

Գրել, կապել, քամել, թակել, ըմպել, բացել, գործել, խաղալ, ուտել, խմել, հագնել, ձգել, փակել, խթանել, փաթաթել, ճոճել, գանձել, զսպել, ջնջել, ծածկել, կապել, օրորել:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s