Հոկտեմբերի 7-14, առաջադրանք 7-րդ դասարան

Տանը

  • Գրավոր ներկայացրու Արշակ Երկրորդի պատմական կերպարը:

Արշակ երկրորդը Արշակունիների արքայատոհմի ամենավառ ներկայացուցիչն է: Նա պարսից Շապուհի կողմից կուրացված Տիրանի որդին է, թագավորել է 345-367 թվականներին: Տարբեր պատմաբանների մոտ Արշակը բնութագրվում է տարբեր կերպ: Այսպես`լատին մատենագիր Ամմիանոս Մարկելլինոսն իր Պատմություն գրքում գրում է, որ Արշակը ոչնչով չտարբերվող արևելյան թագավոր էր, ում երկրի ճակատագիրը մեծ մասամբ կախված էր այլ պետությունների կամքից: Հայ մատենագիրների մ ոտ Արշակը ներկայացվում է որպես հերոս, փառասեր, ինչպես նաև որպես վախկոտ ու փոքրոգի թագավոր: Հայոց պատմության կարևոր էջերն Արշակը գրեց երկու անհատականությունների հետ միասին` Ներսես Մեծի և Վասակ Մամիկոնյանի:

 

 

  • Արշակավան քաղաքի մասին պատմիր որպես ականատես:

Արշակավան, պատմական քաղաք Մեծ Հայքի Այրարատնահանգի Կոգովիտ գավառում։ Հիմնադրվել է Արշակ Բ արքայի կողմից 350-ական թթ.։ Քաղաքը բնակեցնելու համար Արշակ Բ հրովարտակ արձակեց, որի համաձայն այնտեղ կարող էին ապաստան գտնել տերերից փախած ծառաները, պարտապանները, օրինազանցները և բոլոր նրանք, ովքեր ենթակա են հետապնդման ու հալածանքի։ Քաղաքում բնակվողներին տրվեցին արտոնություններ՝ ինչի հետևանքով այն սկսվեց արագորեն համալրվել բնակչությամբ, հատկապես շրջակա գավառներից։ Ըստ հայ պատմիչ Փավստոս Բյուզանդի չափազանցված տվյալների քաղաքն ունեցել է 20,000 ծուխ։Քաղաքում կառուցվում է արքայի ապարանքը, սկսվում է մայր եկեղեցու շինարարությունը։

 

  • Գրավոր պատմիր Աշտիշատի  եկեղեցական ժողովի  մասին, ներկայացրու քո տեսակետը ընդունված կանոնների վերաբերյալ:

356 թվականի Աշտիշատի եկեղեցական ժողով, Աշտիշատ ավանում հավաքված երկրորդ եկեղեցական ժողովը, որը տեղի է ունեցել 356 թվականին։ Երկրորդ ժողովը գումարվել է Ներսես Ա Մեծ կաթողիկոսի նախաձեռնությամբ, եպիսկոպոսների և ավագ իշխանների մասնակցությամբ, Հայոց Արշակ Բ թագավորի (350–368) օրոք։ Ժողովը եղել է կանոնադիր, սահմանել կանոնական որոշումներ։ Որոշ չափով սահմանափակել է ժողովրդից գանձվող հարկերը, ամրապնդել եկեղեցու տնտեսական և քաղաքական ազդեցությունը։ Եկեղեցական կալվածատիրությունը պահպանելու նպատակով ժողովը որոշում է, փոքրասիական մի քանի եկեղեցիների նման հաստատեցին կուսակրոն միաբնակների դաս։ Մեծ Հայքում քրիստոնեությունն արմատավորելու համար սահմանել է բոլոր գավառներում հիմնել հունական և ասորական դպրոցներ (Մեծ Հայքում IV դարում ուսուցումը կատարվել է այդ լեզուներով), արգելել պարսկերենի ուսուցումը, փակել զրադաշտական ատրուշաններն ու մոգության դպրոցները։ Ժողովը կանոնադրությամբ արգելել է հեթանոսական որոշ սովորույթներ՝ մերձավոր ազգականների ամուսնությունը, մեռելների վրա մոլեգին լացն ու կոծը ևն։ Նախատեսել է բացել որբանոցներ, հիվանդանոցներ, անկելանոցներ, աղքատանոցներ, որոնց խնամատարությունը կատարվելու էր ավաններից ու ագարակներից գանձվող հատուկ հարկերի հաշվին։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s