Ածական անուն կամ ածական, առարկայի հատկանիշ նշանակող բառ, խոսքի մաս, որ ցույց է տալիս առարկաների տարբերակված հատկանիշները, օրինակ՝ ծանր բեռ, երկարավուն սենյակ, անշահախնդիր ընկերություն, քաղցրահամ ջուր ։ Պատասխանում է ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին։ Խոսքիմասային հատուկ բնորոշում չունի։ Քերականորեն չի ձևափոխվում։ Միայն գոյականաբար գործածվելիս կարող է հոլովվել, հոգնակի դառնալ, հոդ ստանալ։ Ածականների մի մասը կարող է արտահայտել համեմատության աստիճան։
Ածականները, ըստ իմաստի, լինում են որակական և հարաբերական:
Որակական ածականները, առարկաների որակական հատկանիշներն անմիջականորեն, ուղղակի կերպով, առանց առարկայական միջնորդվածության արտահայտող ածականներ են։ Որակական ածականներն այնպիսի հատկանիշների անվանումներ են, որոնք իրոք կամ ըստ երևույթին կան առարկաների մեջ և մտածվում են որպես առարկաների էությունից բխող անմիջական հատկանիշներ, օրինակ` մեծ, երկար, սև, ծույլ, քաղցր և այլն:
Հարաբերական ածականները, միջնորդավորված հատկանիշ ցույց տվող ածականներ են։ Հարաբերական ածականների մեջ հատկանիշն արտահայտվում է առարկայական հարաբերությամբ։ Հարաբերական ածականները, ի տարբերություն որակական ածականների, համեմատության աստիճաններ չունեն, օրինակ` ակնոցավոր, ցերեկային, բրդյա, արծաթե և այլն:
- Ընդգծված բառերն ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխան ածականներով:
Օրինակ`
Երկրին մոտ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին: — Երկրամերձ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին:
Հայոց աշխարհում` Արարատի դաշտի հարավում, մի հրաշալի ու անձեռակերը կոթող կա: Դա Արարատն է՝ երկնասլացող, մեկուսի լեռների զանգված՝ կոնանման զույգ գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասիսի ժայռապատ գագաթը ծածկված է հավերժական ձյունով: Սիսի գագաթնամասը նույնպես քարածածկ է : Լանջերը կտրտված են ճառագայթաձև ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտառատ արոտներ ու թփուտներ կան, ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի:
Մասիսը զերծ չի մնացել բնության աղետներից: Նրա հյուսիս֊արևելք լանջի խորխորատը, հայտնի «Մասյաց վիհ» անունով, որ գագաթնամերձ մասում ավելի քան հազար մետր խորություն ունի, առաջացել է երկրաշարժից:
2. Տեքստում ավելացրու՛ տրված ածականները: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր:
Թմբկահար ձկան արձակած Սարսափելի որոտը հավանաբար վախեցնում է նրա բազմաթիվ թշնամիներին:
անհրապույր Դոդոշաձուկն էլ բոցմանի սուլիչի ձայն է հանում կարծես թե զուգավորման շրջանում:
Մյուս ձկների արձակած սարսափազդու ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի:
Իհարկե, կան փոքրիկ ձկներ էլ, որոնք իսկապես համր են։
Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս,
գեղեցիկ, մեծ, չքնաղ:
Լամանտինը մի հետաքրքիր կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել լեգենդների ջրահարսերի համար:
Այս կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում է
պոչի վրա:
Մա բնակվում է ծովափնյա ջրերում և սնվում է բացարձակապես բուսական
սննդով:
Ապրելու համար նա ընտրել է տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու
կողմերում:
3. Տրված տեքստում մտքին համապատասխանող ածականներ ավելացրո՛ւ: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
Մագելանի մեծ արշավախմբի փոքր մնացորդները ճամփորդության հոգնությունը դեռ լավ չէին թոթափել, երբ կաթոլիկ եկեղեցին նրանց կանչեց լուրջ հաշիվ տալու: Բանն այն է, որ ճամփորդների օրացույցում զարմանալիորեն մեկ օր պակասում էր: Իսկ դա նշանակում էր, որ եկեղեցական տոները ճիշտ ժամանակին չէին նշվել: Հավատի կանոններից այդպիսի հանկարծակի շեղումն այն ժամանակ պատժվում էին: Բայց գիտնականները շուտով գտան, թե որտե՞ղ էր անհայտ մնացել «կորած» օրը: Ճանապարհորդելով երկրագնդի շուրջը դեպի արևմուտք՝ Արևի շարժման ուղղությամբ , ծովագնացները իբրև թե մեկ օր հետ էին գնացել: Շուրջերկրյա երկար ճանապարհորդությունը դեպի արևելք, ընդհակառակը, նրանց օրացույցին մեկ օր կավելացներ:Ներկայումս նման անհասկանալի խառնաշփոթությունից խուսափելու համար Խաղաղ օվկիանոսի միջով՝բևեռից բևեռ, մի գիծ են անցկացրել, որն անցնելիս նավերը կամ անմիջապես ընկնում են «վաղը» կամ վերադառնում են «երեկվան»:
4. Բացատրի՛ր, թե ընդգծված բառը նախադասություններից յուրաքանչյուրի մեջ ի՞նչ իմաստով է կիրառված:
Ինչո՞ւ էր այդքան կոպիտ քանդակ առել: Կոպիտ-տգեղ.
Կոպիտ է խոսում ընկերների հետ: Կոպիտ-վատ.
Շատ կոպիտ դեմք ունի: Կոպիտ-անխնամ.
Մեր նոր ընկերուհուն Նազելի են կոչում: Կոչում-անվանում.
Եվ սրան էլ իմաստուն են կոչում:-Կոչում-ասում.
Ինչ ասում էին, սուս ու փուս կատարում էր: Կատարում-անում.
Իմ գործը կատարեցի, կարո՞ղ եմ հեռանալ: Կատարեցի-վերջրացրեցի.
Որոշումը որ չկատարի, չի հանգստանա: Չկատարի-չկայացնի.
Բազում հարցերին մի ձևով էր պատասխանում, լռում էր: Լռում էր-չէր խոսում.
Դեռ լռում եմ,որ տեսնեմ, թե մինչև երբ է չարություն անելու: Լռում եմ-չեմ խոսում.
Արձագանքները լռեցին: Լռեցին-էլ չեին գալիս:
Ափսեները դրեց պահարանում: Դրեց-տեղավորեց.
Եկավ ու իր օրենքը դրեց: Դրեց-ասեց.
Ձեռքի գիրքը մի կերպ դրեց լիքը լցրած պայուսակի մեջ ու դուրս եկավ: Դրեց-տեղավորեց.
5. Լեզու բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով: Որտեղ տրված բառը փոխաբերական իմաստով է գործածված, ընդգծի՛ր:
Ես այս տարի պետք է այցելեմ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (ԱՄՆ), բայց ես այդ լեզվով լավ չեմ խոսում:
-Ախ, լեզուս կծեցի,- ասաց երեխան ճաշը ուտելուց:
Ուսուցչուհին դասարանին հանձնարարեց լեզվական առաջադրանքներ կատարել: