Հայոց լեզու

Ածական անուն կամ ածական, առարկայի հատկանիշ նշանակող բառ, խոսքի մաս, որ ցույց է տալիս առարկաների տարբերակված հատկանիշները, օրինակ՝ ծանր բեռ, երկարավուն սենյակ, անշահախնդիր ընկերություն, քաղցրահամ ջուր ։ Պատասխանում է ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին։ Խոսքիմասային հատուկ բնորոշում չունի։ Քերականորեն չի ձևափոխվում։ Միայն գոյականաբար գործածվելիս կարող է հոլովվել, հոգնակի դառնալ, հոդ ստանալ։ Ածականների մի մասը կարող է արտահայտել համեմատության աստիճան։

Ածականները, ըստ իմաստի, լինում են որակական և հարաբերական:

Որակական ածականները, առարկաների որակական հատկանիշներն անմիջականորեն, ուղղակի կերպով, առանց առարկայական միջնորդվածության արտահայտող ածականներ են։ Որակական ածականներն այնպիսի հատկանիշների անվանումներ են, որոնք իրոք կամ ըստ երևույթին կան առարկաների մեջ և մտածվում են որպես առարկաների էությունից բխող անմիջական հատկանիշներ, օրինակ` մեծ, երկար, սև, ծույլ, քաղցր և այլն:

Հարաբերական ածականները, միջնորդավորված հատկանիշ ցույց տվող ածականներ են։ Հարաբերական ածականների մեջ հատկանիշն արտահայտվում է առարկայական հարաբերությամբ։ Հարաբերական ածականները, ի տարբերություն որակական ածականների, համեմատության աստիճաններ չունեն, օրինակ` ակնոցավոր, ցերեկային, բրդյա, արծաթե և այլն:

  1. Ընդգծված բառերն ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխան ածականներով:

Օրինակ`

Երկրին մոտ տարածությունում  տիեզերանավի հանդիպեցին: — Երկրամերձ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին:

Հայոց աշխարհում` Արարատի դաշտի հարավում, մի հրաշալի ու անձեռակերը կոթող կա: Դա Արարատն է՝ երկնասլացող, մեկուսի լեռների զանգված՝ կոնանման զույգ գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասիսի ժայռապատ գագաթը ծածկված է  հավերժական ձյունով:  Սիսի գագաթնամասը նույնպես քարածածկ է : Լանջերը կտրտված են ճառագայթաձև ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտառատ արոտներ ու թփուտներ կան, ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի:

Մասիսը զերծ չի մնացել  բնության աղետներից: Նրա հյուսիս֊արևելք լանջի խորխորատը, հայտնի «Մասյաց վիհ» անունով, որ գագաթնամերձ մասում ավելի քան հազար մետր խորություն ունի, առաջացել է երկրաշարժից:

2. Տեքստում ավելացրու՛ տրված ածականները: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր:

Թմբկահար ձկան արձակած Սարսափելի որոտը հավանաբար վախեցնում է նրա բազմաթիվ թշնամիներին:
անհրապույր Դոդոշաձուկն էլ բոցմանի սուլիչի ձայն է հանում կարծես թե զուգավորման շրջանում:
Մյուս ձկների արձակած սարսափազդու ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի:

Իհարկե, կան փոքրիկ ձկներ էլ, որոնք իսկապես համր են։

Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս,
գեղեցիկ, մեծ, չքնաղ:
Լամանտինը մի հետաքրքիր կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել լեգենդների ջրահարսերի համար:

Այս կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում է
պոչի վրա:

Մա բնակվում է ծովափնյա ջրերում և սնվում է բացարձակապես բուսական
սննդով:

Ապրելու համար նա ընտրել է տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու
կողմերում:

3. Տրված տեքստում մտքին համապատասխանող ածականներ ավելացրո՛ւ: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Մագելանի մեծ արշավախմբի փոքր մնացորդները  ճամփորդության հոգնությունը դեռ լավ չէին թոթափել, երբ կաթոլիկ եկեղեցին նրանց կանչեց լուրջ հաշիվ տալու: Բանն այն է, որ ճամփորդների օրացույցում զարմանալիորեն մեկ օր պակասում էր: Իսկ դա նշանակում էր, որ եկեղեցական տոները ճիշտ ժամանակին չէին նշվել: Հավատի կանոններից այդպիսի հանկարծակի շեղումն  այն ժամանակ պատժվում էին: Բայց գիտնականները շուտով գտան, թե որտե՞ղ էր անհայտ մնացել «կորած» օրը: Ճանապարհորդելով երկրագնդի շուրջը դեպի արևմուտք՝ Արևի շարժման ուղղությամբ , ծովագնացները իբրև թե մեկ օր հետ էին գնացել: Շուրջերկրյա երկար ճանապարհորդությունը  դեպի արևելք, ընդհակառակը, նրանց օրացույցին մեկ օր կավելացներ:Ներկայումս նման անհասկանալի խառնաշփոթությունից խուսափելու համար Խաղաղ օվկիանոսի միջով՝բևեռից բևեռ, մի գիծ են անցկացրել, որն անցնելիս նավերը կամ անմիջապես ընկնում են «վաղը»  կամ վերադառնում են «երեկվան»:

4. Բացատրի՛ր, թե ընդգծված բառը նախադասություններից յուրաքանչյուրի մեջ ի՞նչ իմաստով է կիրառված:

Ինչո՞ւ  էր այդքան կոպիտ քանդակ առել: Կոպիտ-տգեղ.

Կոպիտ է խոսում ընկերների հետ: Կոպիտ-վատ.

Շատ կոպիտ դեմք ունի: Կոպիտ-անխնամ.

 

Մեր նոր ընկերուհուն Նազելի են կոչում: Կոչում-անվանում.

Եվ սրան էլ իմաստուն են կոչում:-Կոչում-ասում.

 

Ինչ ասում էին, սուս ու փուս կատարում էր: Կատարում-անում.

Իմ գործը կատարեցի, կարո՞ղ եմ հեռանալ: Կատարեցի-վերջրացրեցի.

Որոշումը որ չկատարի, չի հանգստանա: Չկատարի-չկայացնի.

 

Բազում հարցերին մի ձևով էր պատասխանում, լռում էր: Լռում էր-չէր խոսում.

Դեռ լռում եմ,որ տեսնեմ, թե մինչև երբ է չարություն անելու: Լռում եմ-չեմ խոսում.

Արձագանքները լռեցին: Լռեցին-էլ չեին գալիս:

 

Ափսեները դրեց պահարանում: Դրեց-տեղավորեց.

Եկավ ու իր օրենքը  դրեց: Դրեց-ասեց.

Ձեռքի գիրքը մի կերպ դրեց լիքը լցրած պայուսակի մեջ ու դուրս եկավ: Դրեց-տեղավորեց.

 5. Լեզու բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր  քեզ հայտնի բոլոր իմաստներով: Որտեղ տրված բառը փոխաբերական իմաստով է գործածված, ընդգծի՛ր:

Ես այս տարի պետք է այցելեմ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (ԱՄՆ), բայց ես այդ լեզվով լավ չեմ խոսում:

-Ախ, լեզուս կծեցի,- ասաց երեխան ճաշը ուտելուց:

Ուսուցչուհին դասարանին հանձնարարեց լեզվական առաջադրանքներ կատարել:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s