Պատմություն

  • Ներկայացնել 8-րդ դարում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների ժամանակագրությունը:

Տեղի է ունեցել Վարդանակերտի ճակատամարտը։ Նշված երկու իրադարձությունները տեղի  են ունեցել   703 թ – ին : 775թ  ապրիլի 24 – ին տեղի է ունեցել Արձնիի ճակատամարտը։

  • Գրավոր պատմել Պավլիկյան շարժման մասին, հիմնավորել, որ այն սոցիալական շարժում է:

Աղանդավորական շարժումների պատմության մեջ իր հզորությամբ և նշանակությամբ առանձնանում է պավլիկյան շարժումը: Այն իր անվանումն ստացել է շարժման հիմնադիր Պողոսի (հունարեն՝ Պավլոս) անունից: Շարժումը հատկապես ուժեղ էր Բյուզանդիային ենթակա Արևմտյան Հայաստանում: Այն բավականին ուժեղ էր նաև Արևելյան Հայաստանում: Վտանգն այնքան սպառնալից էր, որ կաթողիկոս Հովհան Օձնեցին հատուկ աշխատություն գրեց պավլիկյանների վարդապետության դեմ:719թ. գումարված Դվինի եկեղեցական ժողովը խստորեն պատվիրում էր հավատացյալներին որևէ հարաբերություն չունենալ պավլիկյանների հետ: Արգելվում էր անգամ նրանց հետ խոսելը

  • Արաբների հականախարարական քաղաքականությունը փորձիր վերլուծել:

Արաբնեը կանչել են նախարարներին ասելով , որ թոշակ են որոշել տալ և սպանում են նախարարներին։Սակայն Հայաստանը առանց նախարարների հաղթեց, բայց մեծ վնաս ստացավ։

  • Ներկայացրու Հերթ ոստիկանի աշխարհագրի պատճառներն ու հետևանքները :

Հերթ ոստիկանի աշխարհագրով խիստ ծանրանում է հայ ժողովրդի վիճակը: Ոչ մահմեդականներից գանձվող ծխահարկը փոխարինվում է գլխահարկով: Հարկատու է դառնում նաև հոգևորականությունը:

  • Գրավոր ներկայացրու 774-775թթ. հակաարաբական ապստամբությունը, ընթացքը , նշանակալից ճակատամարտը:

774–775 թթ-ի ձմռանը հավաքվեց շուրջ 5 հզ. ռազմիկ, և ապստամբները պաշարեցին Կարին քաղաքը: Աղձնիքի կողմից Հայաստան մուտք գործած արաբական 30-հզ-անոց զորքն Արճեշի և Արձնիի ճակատամարտերում հայկական ուժերին պարտության մատնեց: Արձնիի ճակատամարտում ընկան Սմբատ Բագրատունին, Մուշեղ և Մանվել Մամիկոնյանները և 3 հզոր զինվոր:

Առաջադրանք 2.

m211

Դասարանական- Հայաստանի ինքնավարության վերականգնումը /Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ58-62/

  • Ներկայացրու 9-րդ դարում Հայաստանում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները:
    804-826թվականներ- Աշոտ (Մսակեր) Բագրատունի՝Հայոց իշխան:
    826-851թվականներ-Բագարատ Բագրատունին՝Հայոց իշխան:
    850-855թվական-Հակաարաբական աբստամբություն
    862թվական-Աշոտ Բագրատունու ճանաչվելը՝Հայոց իշխանաց իշխանց
    869թվական-Զաքարյան Ձագեցու նախաձեռնությամբ հայ իշխանների ժողովի հրավիրումը, Աշոտ Բագրատունուն արքա հռչակելու մասին, որոշման ընդունում:
    885թվական Օգոստի 26-Գևորք Գառնեցու կողմից Աշոտ Բագրատունուն Հայաստանի Թագավոր Օձելը
    885-1045թվականներ-Հայաստանի Բագրատունյաց թագավորություն:
  • Գրավոր ներկայացրու 850-855թթ. հակաարաբական ապստամբությունը, ընթացքը, հետևանքը:
    Հայ ժողովրդի պայքարն անկախ պետականության վերականգման համար նոր փուլ թևակոխեց: 850թվականին Բագարատը Աշոտ Արծրունու հետ արաբ նվաճողներին դուրս քշեց Տարոնից: Իսկ արաբների մեկ այլ զորախումբ էլ ջախջախվեց Վասպուրականում: 851թվականին Հայաստան ներխուժած արաբական զորաբանակի հրամանատար Յուսուֆը Խլաթում խաբեությամբ ձեռբակալեց Բագարատին և ուղարկեց խալիֆայություն:852թվականին խալիֆը հայ աբստամբների դեմ ուղարկեց իր մոտ ծառայության անցած Բուղա անունով մի թյուրք վարձկան քոչվոր ավազակապետի: Նա հայտնի էր իր դաժանությամբ: Թշնամու զորքը ապստակեց հայկական բնակավայրերը, բնակչության մի մասին կոտորեց կամ գերեվարեց: 853թվականին Բուղան մի շարք խայտառակ պարտություններ է կրում Արցախում: Հայ նշանավոր իշխան Եսայի Աբու-Մուսեն մոտ մեկ տարի անառիկ է պահում Քթիշ ամրոցը: Երկարատև կռիվներից հուսահատված՝արյունարբու Բուղան նրան առաջարկում է հանձնվել: Բուղան այս պարտություններից հետո՝855թվականին Հայաստանից հետ է կանչվում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s