Հայոց լեզու

1.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

Այն ժամանակ Լեհաստանում ապրում էր (ապրել) հարյուր տասնինը վայրի ցուլ (ցուլ ) որից (որ) չորս պահվել են (պահվել) փորձատեսությունում , յոթը՝ կենդանաբանական այգիներում, իսկ հարյուր ութ ցլեր (ցուլ) կա՛մ արգելանոցներում ապրում(ապրել), կա՛մ ազատ…(արածել)՝ որտեղ որ պատահեր, բայց և անտառային նախարարության մշտական հսկողության տակ (եմ):

Իսկ առաջներում, երբ անտառի թավուտներում…(արածել) ավելի քան հազար հինգ հարյուր…(ցուլ), ոչ մեկը չէր հետևում նրանց:

Միայն Ուզանդայի Մյավա թերակղզում իննսուն…(գետաձի) ավելի քան հարյուր խոտաճարակ խոշոր (կենդանի) են ապրում:

2.Գտի՛ր նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունները՝ ուշադրություն դարձնելով թվականներին:

Ա. Բոլոր դասարաններում քսանհինգ աշակերտ կա: Բ. Բոլոր դասարաններում քսանհինգ-քսանհինգ աշակերտ կա:

Ա. Շրջանի գյուղերում երկու դպրոց կա: Բ. Շրջանի գյուղերում երկուական դպրոց կա:

Ա. Թռչունները չորս փետուր գցեցին ու անցան: Բ. Թռչունները չորսական փետուր գցեցին ու անցան:

Ա. Ընկերներս ամրոցում մի տուն ունեն:  Բ. Ընկերներս ամրոցում մի-մի տուն ուն:

Ա խմբում՝ արտահայտված մտքում, օգտագործվում են քանակական բացարձակ թվականներ, իսկ Բ խմբում՝ քանակական բաշխական թվականներ:

3. Տրված թվականների հոմանիշ ձևերը կազմի՛ր: Տրված և ստացված բոլոր թվականները անվանի՛ր մեկ բառով:

Օրինակ`հարյուրական-հարյուր-հարյուր:

Տասական-տասը-տասը, տասներկու-տասներկու-տասներկուական, հազար-հազար-հազարական, քսանհինգական-քսանհինգ-քսանհինգ, վեցական-վեց-վեց:

4.Ա. և Բ. Նախադասությունները համեմատի՛ր: Տարբերությունները գտի՛ր` ուշադրություն դարձնելով թվականներին:

Ա. Ամեն մեկը երկու հաղթանակ շահեց: Բ. Բոլորը երկուական հաղթանակ շահեցին:

Ա. Հաղթողներից յուրաքանչյուրին մի գիրք նվիրեցին: Բ. Հաղթողներին մի-մի  գիրք նվիրեցին:  Ա. Ռոբոտներից յուրաքանչյուրը քսան հրահանգի էր ենթարկվում: Բ. Ռոբոտները  քսանական  հրահանգի էին  ենթարկվում:

Ա. Ամեն մի թզուկը հինգ խնդիր առաջարկեց: Բ. Թզուկները հինգական  խնդիր առաջարկեցին:

Ա. Ամեն անկյունում յո՛թ քար շարիր: Բ. Անկյուններում քարերը յոթ-յո՛թ շարիր:

Ա խմբում՝ արտահայտված մտքում, օգտագործվում են քանակական բացարձակ թվականներ, իսկ Բ խմբում՝ քանակական բաշխական թվականներ:

5. Բառի կրկնությամբ կամ ական ածանցով նոր թվականներ ստացի՛ր տրվածներից: Փորձի՛ր բացատրել , թե ստացված բոլոր թվականներն ինչո՛ւ են կոչվում բաշխական:

Քառասուն-քառասունական, յոթանասուն-յոթանասունական, ութսուն-ութսունական, տասնութ-տասնութական, երկու հարյուր- երկու հարյուրականներ:

6.Նախադասությունների միտքն արտահայտի՛ր այլ կերպ՝ ընդգծված բառերը փոխարինելով ուրիշներով:

Թանգարանում  սրահներից յուրաքանչյուրում ցուցադրվող վաթսուն առարկա կա:
Թանգարանում բոլոր սրահներում ցուցադրվում է վաթսունական առարկա:

Դպրոցի բոլոր դասարաններում տասնհինգական սեղան է դրված:
Դպրոցի յուրաքանչյուր դասարանում տասնհինգ  սեղան է դրված:

Ամեն մի երամում տասնհինգ կռունկ է:
Յուրաքանչյուր երամում տասնհնգական կռունկ կա:

Այդտեղ յուրաքանչյուր գետ երեք վտակ ունի:
Այդտեղ բոլոր գետերը երեքական վտակ ունի:

Շենքերի նկուղները երկուական ելք ունեն՝ հիմնական և վթարային:
Շենքերի նկուղները երկու ելք ունեն՝ հիմնական և վթարային:

Տղաներին հազարական դրամով պարգևատրեցին:
Տղաներին հազար դրամներով պարգևատրեցին:

7. Սխալները գտի՛ր և ճշտի՛ր:

ա) Օրվա մեջ քսան սիգարետներ  ծխողն ամեն տարի ավելի քան հարյուր

տասնյոթ հազար քառակուսի սանտիմետր թուղթ ծուխ ու մոխիր է դարձնում:

Այդքան թուղթը բավական է երեք հարյուր էջեր ունեցող մի գիրք հրատարակելու համար:

բ) Մի անգամ տասնվեց տղա բաժանվեցին երկու խմբի:

Իրար ետևից յութանասունհինգ բառեր թելադրվեց:

Այդ բժիշկի երեսունհինգ վիրահատությունն էլ հաջող են անցել:

Հիսունչորս հոյակապ նկարներով այդ գիրքը շատ հին էր:

Հավաքվածներից ամեն մեկը երեքական լեզու գիտեր:

Ջութակահարներից ամեն մեկը հինգական մեղեդի նվագեց:

Սենյակներում սեղանները շարված էին երեքական-երեքական:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s