Ձկնորսություն

Մեր օրերում բարձրագույն տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ դեռևս պահպանվում
են մարդու հնագույն զբաղմունքները` հավաքչությունը, ձկնորսությունը և անտառային տնտեսությունը, որոնք արդեն շուրջ 30 հազար տարվա պատմություն ունեն:

Հավաքչությունը, որսորդությունը, ձկնորսությունը և անտառային տնտեսությունը
մարդկությանը մատակարարում են բնությունից վերցրած նյութական բարիքներ, բայց
կազմակերպվածության տեսանկյունից նյութական արտադրության ճյուղ չեն և դիտվում են որպես գյուղատնտեսության հարակից գործունեություններ:

Ձկնորսություն՝

Ձկնորսությունը բնակչությանը սպիտակուցներով և վիտամիններով հարուստ ձկան միս մատակարարող ճյուղ է:Ներկայումս ձկնորսությունը տարածված է ամենուրեք` բոլոր ծովերում և խոշոր լճերում ու գետերում:

Ձկան համաշխարհային որսը արագորեն մեծանում է, քանի որ բնակչության թիվը անընդհատ մեծանում է:Ձկնորսության առաջատար երկրներն են՝Չինաստանը, Պերուն, Չիլին,ԱՄՆ-ը, Նորվեգիան, Ճապոնիան:

Խոսելով ձկնորսության զարգացման հեռանկարների մասին, պետք է հիշել, որ համաշխարհային օվկիանոսի օրգանական պաշարների ինքնավերականգնումը չխախտելու համար ձկան և ծովային կենդանիների տարեկան որսը չպետք է գերազանցի 150 մլն տոննան:

Որպեսզի ձկնային պաշարները չսպառեն ամբողջությամբ, մարդիկ ստեղծեցին աքվակուլտուրան:

Աքվակուլտուրայի էությունը մարդու կողմից ջրավազաններում արհեստական եղանակով
ջրային զանազան օգտակար օրգանիզմների նպատակային բազմացումն է:

Գոյություն ունի աքվակուլտուրայի վարման երկու տեսակ` քաղցրահամ ջրերի և ծովային (մարիկուլտուրա):

Անտառային տնտեսություններ՝

Հայտնի է, որ մարդու համար մեծ է անտառի տնտեսական նշանակությունը հատկապես
մեծ է փայտանյութի ձեռք բերման գործում: Սակայն մարդու համար դրանցից ոչ պակաս
կարևոր է նաև անտառի դերը` պտուղների, հատապտուղների, սերմերի, սնկերի հավաքման,
վայրի մեղրի, դեղաբույսերի և տեխնիկական բույսերի մթերման, գազանների և թռչունների
որսի բնագավառներում: Դրանց մեծ մասը անտառային գոտիների բնակչության սննդաբաժնի
կարևոր մասն են կազմում:Անտառներից հավաքում են նաև վայրի մեղր:

Որսորդությունը՝

Որսորդությունը անասնապահության հետ միասին բնակչությանը լրացուցիչ մատակարարում է միս, կաշի, մորթի:Որսորդությունը զբաղվում է վայրի կենդանիների և թռչունների որսով:

Որսորդությունն ու հավաքչությունը դեռևս զգալի չափով պահպանվում են նաև որոշ
զարգացած երկրներում (Ռուսաստանում, Կանադայում, Շվեդիայում, Ավստրալիայում):
Օրինակ, Ավստրալիայում տարեկան միջին հաշվով որսում են 5 մլն ագեվազ:
Հավաքչությունը պահպանվում է նաև Հայաստանում: Մեր սննդաբաժնի մեջ օգտագործվող
որոշ մթերք ոչ թե գյուղատնտեսական արտադրանք են, այլ բնության բարիքներ: Դրանցից են,
օրինակ` ավելուկը, մանդակը, ծառի և դաշտային սնկերը, դեղաբույսերը և այլն:

Հարցեր և առաջադրանքներ՝

1. Ի՞նչ տարբերություն կա նյութական արտադրության ոլորտների և ձնկորսության, անտառային տնտեսության, որսորդության միջև:

Ձկնորսությունը, անտառային տնտեսությունը և ուրսրդությունը բնությունից են վերցնում, իսկ նյութական արտադրության դեպքում ապրանքը ստեղծվում է:

2. Ի՞նչ նյութական բարիքներ է մարդուն տալիս անտառը և այդ բարիքները տնտեսության ո՞ր ճյուղերում են օգտագործվում:

Անտառը մարսուն տալիս է` պտուղների, հատապտուղների, սերմերի, սնկերի հավաքման,
վայրի մեղրի, դեղաբույսերի և տեխնիկական բույսերի մթերման, գազանների և թռչունների
որսի բնագավառներում: Դրանց մեծ մասը անտառային գոտիների բնակչության սննդաբաժնի
կարևոր մասն են կազմում:Անտառներից հավաքում են նաև վայրի մեղր:

Դեղաբույսերը՝ բժշկության և սննդի բնագավառներում:Մեղրը պտուղները և այլն սննդի բնագավառներում:

3. Ի՞նչ հետևենաքներ են թողնում ձնկորսությունը, անտառային տնտեսությունը և որսորդությունը բնության վրա:

Չարաշահման պատճառով սպառվում են անտառի բարիքները:Անտառներոմ վերանում են որոշակի վայրի կենդանիների տեսակներ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s