Արշիլ Գորկի 

gorkyԱրշիլ Գորկի (հայկական անունը՝ Ոստանիկ Սեդրակի Ադոյան, ապրիլի 15, 1904ՎանԹուրքիա — հուլիսի 21, 1948ՇերմանԿոնեկտիկուտԱՄՆ), աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ, ծնվել է արևմտյան Հայաստանում՝ Վանի Հայոց ձոր գավառի Խորգոմ գյուղում։
Նախնական կրթություն ստացել է Խորգոմի և Վանի դպրոցներում։ 1915 թվականին մոր՝ Շուշանիկ Տեր-Մարտիրոսյանի և երեք քույրերի հետ գաղթում են Էջմիածին, ապա տեղափոխվում Երևան։ Ոստանիկը սովորում է Երևանի թեմական դպրոցում, որտեղ ուսանում է նկարչություն և փայտի փորագրություն։ 1916 թվականին մեծ քույրերը մեկնում են ԱՄՆ, 1919 թվականին մահանում է մայրը։ Ոստանիկը և քույրը տեղափոխվում են Թիֆլիս, հետո Բաթում, իսկ 1920 թվականին մեկնում են ԱՄՆ։ 1922 թվականին ընդունվում է Բոստոնի նկարչական դպրոց։ 1924 թվականին տեղափոխվում է Նյու Յորք, սկզբում սովորում է Ազգային ակադեմիայում, ապա Արվեստի կենտրոնական դպրոցում, որտեղ էլ 1926 թվականից 5 տարի դասավանդում է գծանկար և գեղանկար։ 1924 թվականին Ոստանիկ Մանուկ Ադոյանն անվանափոխվում է Արշիլ Գորկու։ 1933 թվականին միանում է նկարիչների օգնության կառավարական ծրագրին  և պատվերով ստեղծում Նյու Յորքի օդանավակայանի որմնանկար պանոն։ 1935 թվականին ամուսնանում է Մարնի Ջորջի հետ, սակայն մեկ տարուց ամուսնալուծվում է։ 1938 թվականին Գորկին Հայաստան է ուղարկել չորս պատկեր։ 1939 թվականին մասնակցում է Նյու Յորքի համաշխարհային ցուցահանդեսի դեկորատիվ աշխատանքներին։ 1941 թվականին ամուսնանում է Ագնես Մակգրոդերի հետ։ 1941 թվականին Նյու Յորքում կազմակերպված վաճառք-ցուցահանդեսում երկու նկար նվիրել կարմիր բանակին օգնելու գործին։ 1945 թվականին տեղափոխվում է Ռոքբուրի Կոնեկտիկուտ։ Պատրաստվում է Ջուլիան Լևի պատկերասրահում բացվելիք ցուցահանդեսին. սակայն 1946 թվականին այրվում է արվեստանոցը, 36 նկար և գրադարանը։ Նույն թվականին տանում է քաղցկեղի վիրահատություն։ 1948 թվականին ավտովթարից վնասվում է ողնաշարը, որի պատճառով աջ ձեռքը դառնում է անաշխատունակ։ Չդիմանալով վերջի տարիների դժվարություններին և դուրս մնալով ամերիկահայության ուշադրությունից նաև ՀԲԸՄ 1948 թվականին Գորկին ինքնասպան է լինում։

Վարդուշի դիմանկարը, 1934

Ես փափագում եմ այն պահը, երբ իմ նկարը հանկարծ արձագանքում է ինձ, երբ թվում է, թե այն խեղդվում է օդի պահանջից և շնչասպառ լինում հաղորդակցվելու բուռն ցանկությունից: Կյանքի տրոփյունի այդ տառապալից վայրկյանը ազդարարում է նրա ավարտվածությունը: Ես վայր եմ դնում վրձինս: Կատարելությու՜ն:

Հետո ավելի շատ կգրեմ: Ավելի հաճախ գրիր, սիրելի քույրիկ: Վիրջինիա նահանգը հիշեցնում է Հայաստանի հարթավայրերից մեկը, հատկապես, երբ իջնում էինք Արարատ-Արաքս դաշտավայրով, թեև, իհարկե, այդքան փառահեղ չէ: Շուտով նորից կգրեմ, որպեսզի ձեզ հետ ավելի մանրամասն քննարկեմ արվեստը: Կարոտում եմ բոլորիդ: Շատ համբույրներով:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s