Մայրաքաղաքը՝ Լոնդոն
Պետական կարգը՝սահմանադրական միապետություն
Մեծ Բրիտանիան մայրցամաքից բաժանվում է Հյուսիսային ծովով, Լա Մանշ և Պա Դե Կալե նեղուցներով, դա երկրին տվել է առավելություն պաշտպանելով օտարեկրյա նվաճումներից։
ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲՆԱԿԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ
Մեծ Բրիտանիա ռելյեֆը հիմնականում հարթ է,որը օգնում է տնտեսական զարգացմանը։Եվրոպայի այն եզակի երկրներից է, որը նավթի, գազի և քարածխի պաշարներով կարող է բավարարել սեփական պահանջները։
Կլիման բարեխառն ծովային է, տարվա մեծ մասը մառախլապատ է։Այդ պատճառով երկիր անվանում են Մառախլապատ Ալբիոն։
Նախկինում երկիրը անտառապատ էր սակայն անտառները հատվել են և ներկայումս տաս տոկոսն է մնացել։
ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ
Բնակչությունը ձևավորվել է Գերմանական ցեղերի՝անգլերի,սակսերի,ֆրիզների և տեղական բնակչության՝կելտերի,բրիտների միաջուլումից։Ուժեղ էին անգլերը, որոնք մյուս ցեղերին իրենց ձուլելով դարձան տիրապետող։
Բնակչության 80%-ը անգլիացիներ են 10%-ը շոտլանդացիներ,վուելսցիներ և իռլանդացիներ։
Բնակչության մեծ մասը բողոքական քրիստոնյաներ են։
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Մեծ Բրիտանիան հզոր հետինդուստրիալ երկրներից է և մեծ ութնյակի անդամ։
Տնտեսության հատկանիշներից են՝
- Գերակշռում է սպասարկման ոլորտը։
- Մեծ են այլ երկրների հետ տնտեսական կապերը
- Խոշոր և հայտնի կազմակերպությունների առկայությունը
Մեծ Բրիտանիայում է տեղի ունեցել արդյունաբերական հեղաշրջումը, այստեղ է ստեղծվել առաջին շոգեքաշը և կառուցվել առաջին երկաթուղին։
Երկրում զարգացած է արդյունաբերությունը, մեքենաշինությունը,քիմիական արդյունաբերությունը,տեքստիլ արդյունաբերությունը։
Գյուղատնտեսության մեջ գերակշռում է անասնապահությունը։
Որպես ծովային երկր Մեծ Բրիտանիայի համար մեծ դեր ունի ծովային տրանսպորտը։
Մեծ Բրիտանիայի հիմնական գործնկերներն են՝Եվրոմիության երկրները,ԱՄՆ,Ճապոնիան և այլն։
Հարցեր և առաջադրանքներ
- Առաջին ուրվագծային քարտեզի վրա նշել Մեծ Բրիտանիայի ափերը ողողող ջրային ավազաններն ու հարևան պետությունները:

- Որո՞նք են Մեծ Բրիտանիայի զարգացման նախադրյալները
Մեծ Բրիտանիա ռելյեֆը հիմնականում հարթ է,որը օգնում է տնտեսական զարգացմանը։Եվրոպայի այն եզակի երկրներից է, որը նավթի, գազի և քարածխի պաշարներով կարող է բավարարել սեփական պահանջները։
Կլիման բարեխառն ծովային է, տարվա մեծ մասը մառախլապատ է։Այդ պատճառով երկիր անվանում են Մառախլապատ Ալբիոն։
Նախկինում երկիրը անտառապատ էր սակայն անտառները հատվել են և ներկայումս տաս տոկոսն է մնացել։
- Որո՞նք են Մեծ Բրիտանիայի տնտեսության ամենազարգացած ճյուղերը:
Երկրում զարգացած է արդյունաբերությունը, մեքենաշինությունը,քիմիական արդյունաբերությունը,տեքստիլ արդյունաբերությունը։
- Ի՞նչ դեր ունի Մեծ Բրիտանիան ժամանակակից աշխարհում:
Մեծ Բրիտանիան հզոր հետինդուստրիալ երկրներից է և մեծ ութնյակի անդամ։
- Երկրորդ ուրվագծային քարտեզի վրա նշել Մեծ Բրիտանիայի խոշոր քաղաքները
