Իմ շան մասին

Իմ տան կենդանին շուն է: Այսօր ուզում եմ պատմել նրա մասին: Նա պատկանում է Toypudel-ի տեսակի շներին: Նրա ունունը Միմի է: Նա արդեն հինգ տարի ապրում է մեզ հետ: Նա շատ բարի է, նա ընդհանրապես չի կծում:Ես ուզում եմ նաև պատմել, թե ինչպես եմ նրան խնամում : Ինձ թվում է՝ կենդանիներին դժվար է խնամել, քանի որ նրանք ինչպես մարդիկ նրանք նույնպես կարիք ունեն խնամքի գրեթե բոլոր տեսակներին: Շատ կարևոր է շան սնունդը, պետք է օրը երկու անգամ կերակրել, ցանկալի է ոչ չոր սնունդով,  այլ եփած մսով ճաշով: Նաև պետք է երկու անգամ շանը տանել դուրս որպեսզի նա հոգա իր կարիքները: Ամիսը երկուսից-երեք անգամ պետք է լողացնել կենդանու համար նախատեսված շամպուններով: Քանի որ իմ շան մազերը երկարում են, մենք ամիսը մեկ անգամ տանում ենք շների համար նախատեսված վարսավիրանոց և կտրում ենք մազերը: Տարին երկու անգամ պարտադիր պետք է պատվաստել, որը գրացնվում է իր անձնագրում և, երբ որ երկրից դուրս ենք գնում , սահմանը անցնելուց պարտադիր ստուգում են նրա անձնագրում նշված պատվաստումները:
Կենդանի պահելը ոչ միայն  հաճույք է, այլ նաև պատասխանտվություն:

Ձկների մասին

Հետաքրքիր փաստեր ձկների մասին

Ամենաարագ ձուկը: Մինչ օրս աշխարհի ամենաարագը համարվում է առագաստ ձուկը: ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ այս ձկները 3 վայրկյանում 91 մետր են լողացել:

Ամենամեծ ձուկը: Աշխարհի ամենամեծ ձուկը կետ-շնաձուկն է: Այս ձկները հանդիպում են Խաղաղ, Հնդկական և Ատլանտյան օվկիանոսներում: Այս կենդանիները ունեն 12,65 մ երկարություն:

Ամենավտանգավոր ձուկը: Ամենավտանգավոր ձկնատեսակ է համարվում պիրանիաները: Այս ձկները հանդիպում են Հարավային Ամերիկայում: Նրանք հարձակվում են ցանկացած կենդանու վրա, անկախ չափից:

piranha

Ամենախորը սուզվող ձուկը: Բասոգիգաս տեսակի ձկները ամենախորը սուզվող ձկներն են: Նրանք սուզվում են 8000 մ:

Ձուկ, որը կարողանում է ծառ բարձրանալ: Հարավային Ասիայում են ապրում Անաբաս տեսակի ձկները: Այս ձկները ոչ միայն կարողանում են բարձրանալ ծառի վրա, այլ նաև կարողանում են հողի վրա տեղաշարժվել: Այս ձկները շնչում են ինչպես ջրի մեջ, այնպես էլ ցամաքում:

Փափկամարմինների ընդհանուր բնութագիրը

խխունջի կառուցվածը.png

Փափկամարմինները հիմնականում ապրում են քաղցրահամ ջրերում, բայց որոշ դրանց մասը նաև ապրում է ցամաքում:Նրանք չհատվածավորված, փափուկ մարմնով եռաշերտ կենդանիներ են:

Նրանց մարմինը պարփակված է մաշկային ծալքով՝ թիկնոցով, որը մարմնի պատի հետ առաջացնում է թիկնոցային խոռոչ, որի միջոցով ապահովվում է կապն արտաքին միջավայրի հետ:

Այստեղ գտնվում են շնչառության օրգանները, որոշ զգայարաններ, և բացվում են սեռական և արտացորության համակարգիարտատար ծորանները՝ հետուղիները:

Թիկնոցը մարմնի մակերեսին գոյացնում է արտաքին կամքի դեր կատարող խեցի, որը կարող է լինել ամբողջական, երկփեղկ, հետ զարգացած և այլն, այն պաշտպանում է փափկամարմիններին վնասներից:

Խեցին կազմված է կրային երեք շերտից արտաքին՝ եղերջայինմիջին՝ ճենապակյա և ներքին՝ սադափե:

Փափկամարմինների մեծ մասը կազմված է գլխից, որն իր վրա կրում է բերանը և այլ զգայարանները, իրանից, որտեղ տեղադրված են ներքին օրգանները և ոտքից, որի օգնությամբ դրանք տեղեշարժվում են:

Մարսողության համակարգ-Կլանում կա մի հատուկ օրգան՝ քերիչ, որը եղջերային ատամիկներով պատված լեզվի է նման, որի օգնությամբ կենդանին քերում է բույսի փափուկ մասրը կամ այլ օրգանական նստվածքներ:

Ջրում ապրող տեսակները շնչում են խռիկներով, իսկ ցամաքայինները թոքերով:

Արյունատար համակարգ-փափկամարմինների արյունատար համակարգը բաց է, ինչը նշանակում է, որ իրենց արյունը հոցում է միայն խոշոր անոթներով:Դրանք ունեն սիրտ, որը կազմված է փոքրիկ երկու նախասրտերից:

Նյարդային համակարգ- Փափկամարմինների նյարդային համակարգը կազմված է տարբեր մասեում գտնվող հանգուցներից, դրանցից դուրս եկող նյարդերից և շուրջկլանային հանգույցից:

Փափկամարմինների մեծամասնությունը բաժանասեռ են, սակայն գոյություն ունեն նաև հերմաֆրոդիտներ:Բեղմնավորումը ներքին կամ արտաքին է: Սաղմի զարգացումը սովորաբար ընթանում է կերպարանափոխությամբ: Քաղցրահամ ջրերում ապրող փափկամարմինների մեծամասնությունը, որոշ ծովային և գերեթե բոլոր տեսակները բազմանում են առանց կերպարափոխության:

Կորոնավիրուս

Շաբաթ երեկոյան Չինաստանը նշում էր Նոր տարին, սակայն տոնական շատ միջոցառումներ չեղարկվել են կորոնավիրուս 2019-nCoV-ի տարածումը կանխարգելելու պատճառով։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը հանդես է եկել հայտարարությամբ, որ երկիրը դժվարին իրավիճակում է հայտնվել։ Պեկինում և Շանհայում տեղի իշխանությունները դիմել են վիրուսով վարակված շրջաններ այցելած քաղաքացիներին՝ խնդրելով կամավոր կերպով 14 օրվա ընթացքում խուսափել հանրային վայրեր այցելելուց։ Վերջին տվյալներով չինական Ուհան քաղաքում հայտնաբերման պահից ի վեր նոր կորոնավիրուսը նվազագույնը 56 մարդու մահվան պատճառ է դարձել։

Էվգլենայի կառուցվածքը

Բջիջները իլիկաձև, ժապավենաձև կամ գլանաձև են՝ 1 կամ 2 մտրակով, ըմպանին հարող ստիգմայով (կարմիր աչք)։ Ակտիվ լողում է ջրում, որոշ տեսակներ կարող են կորցնել մտրակը և անշարժ ապրել ջրի մակերեսին կամ հողում։ Որոշ տեսակներ (օրինակ՝ կանաչ էվգլենա) ջրավազանների աղտոտվածության աստիճանի ցուցիչներ են։

Կենսաբանություն

Բեղմնավորումը երկու հապլոիդ՝ իգական և արական գամետների միաձուլումն է և որի հետևանքով դիպլոիդ բջջի՝ զիգոտի առաջացումը. զիգոտից զարգանում է նոր օրգանիզմ։ Գամետները համարվում են ծնողական բջիջները, իսկ զիգոտը՝ սերնդի սկզբնական բջիջը։ Բարձրակարգ կենդանիների մոտ տարածված ներքին բեղմնավորության համար էգերը և արուները օժտված են բազմապիսի ներքին և արտաքին հարմարանքներով սեռական օրգաններով։

Կենսաբանություն

Բացատրել կրկնակի բեղմնավորման առավելությունը, բերել օրինակներ:

Կրկնակի բեղմնավորում, ծաղկասերմ բույսերի սեռական պրոցես։ Բեղմնավորվում են ձվաբջիջը և սաղմային պարկի երկրորդային կորիզը, որը բացահայտել է ռուս գիտնական Նավաշինը բույսերի 2 տեսակի՝ շուշանի և արքայապսակի վրա կատարած հեռազոտությունների ժամանակ։ Սաղմնային պարկը 8 կորիզանի բջիջ է, յուրաքանչյուր բևեռում՝ չորսական։ Մեկ բևեռում մնացած 3 կորիզներից մեկը դառնում է ձվաբջջի կորիզ, մնացածները քայքայվում են։ Հապլոիդ միկրոսպորը զարգանում է փոշեպարկում որպես փոշեհատիկ, որի կորիզը բաժանվում է 2 տարաչափ կորիզի՝ վերգետատիվ և գեներատիվ։ Վերջինս նորից է կիսվում և առաջանում է 2 սերմնաբջիջ։ Միկրոպիլային անցքով մտնելով փոշեհատիկի մեջ փոշեհատիկային խողովակի ծայրը պատռվում է, 2 գեներատիվ կորիզները ընկնում են սաղմնային պարկ։ Նրանցից մեկը շարժվում է դեպի ձվաբջջի կորիզը, միաձուլվում նրա հետ և առաջանում դիպլոիդ զիգոտ, գեներատիվ մյուս կորիզը մոտենում է 2 բևեռային կորիզներին, միաձուլվում նրանց հետ։ Բեղմնավորումից հետո զիգոտը բազմաթիվ անգամ բաժանվելով առաջանում է սաղմը ըստ իգական և արական կորիզների միաձուլման եղանակի։ Տարբերվում են կրկնակի բեղմնացորման 2 տեսակ՝ նախամիտոտիկ ֊ երբ սերմի կորիզը ընկղմվում է իգական ձվաբջջի կորիզի մեջ, քրոմոսոմները ենթարկում են ապագալարացման։ 2 կորիզների քրոմոսոմները միանում են և զիգոտում։  Իգական և արական կորիզները պահպանում են իրենց թաղանթները և միաձուլումը սկսում է պրոֆազի վերջում։ Արական և իգական քևոմոսոմային հավաք ունեցող ինտերֆազ կորւզներն առաջանում են միայն զիգոտի առաջին միտոտիկ բաժանումից հետո։ Կրկնակի բեղմնավորումն ոնի կենսաբանական կարևոր նշանակություն. Այն զաևգացող սաղմին ապահովում է սնունդով, մայրական և հայրական տարրերի հաշվին և սաղմի զարգացումն ընթանում է կևկնակի ժառանգական ազդեցության ներքո։

Կենսաբանություն

Մերկասերմերի կառուցվածքը, բազմացումը,բազմացումը անգլերեն լեզվով:
Լրացուցիչ առաջադրանք
Ինչու են այս բույսերը անվանվում մերկասերմներ, բացատրել դրանց դերը մարդու կյանքում և բնության մեջ:

Մերկասերմերը բույսերի թագավորության 13—14 բաժիններից մեկն է։ Սերմերը զարգանում են կոներում։ Ժամանակակից բոլոր տեսակները փայտատու բույսեր են, որի գերագշռող մասը ծառերն են, թեև կան նաև թփեր։ Տիպիկ ներկայացուցիչներն են՝ մայրի, նոճի, փշատերևազգիներ, գիհի, խեժափիճի, եղևնի, սոճի, սեքվոյա, Կենի և Agathis australis։ Մերկասերմերը վայրի ձևով աճում են աշխարհի գրեթե բոլոր տեղերում։ Հաճախ այս բույսերն աճում են այլ բուսատեսակների կողքին, օրինակ՝ այնպիսի բիոմներում, ինչպիսին է տայգան։ Մերկասերմերի փայտը ներառվում է «փափուկ» տեսակի մեջ։ Տրիասի և յուրայի դարաշրջանում որոշ մերկասերմ բույսեր աստիճանաբար ձեռք են բերել ծաղկավոր բույսերին բնորոշ բոլոր կարևոր հատկանիշները՝ սերմնարան, սպի, կրկնակի բեղմնավորում և այլն, իսկ ավելի ուշ վերափոխվել են բուսական աշխարհի գերիշխող խմբի։

Կենսաբանություն

Ինչու են այս բույսերը անվանվում մերկասերմներ, բացատրել դրանց դերը մարդու կյանքում և բնության մեջ:

Այս բույսերը կոչվում են մերկասերմներ, որովհետև նրանց սերմը բատված չէ պտղամսով: Մերկասերմները մարդու կյանքում և բնության մեջ մեծ դեր են խաղում, որովհետև նրանք մաքրում են օդը, նրանցից կարելի է տարբեր դեղեր ստանալ և այլն:

ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Տան պայմաններում մածուն պատրաստելու համար անհրաժեշտ է՝ կաթ և մածուն:

Սկզբում հարկավոր է կես լիտր կաթը եռացնել կաթսայի մեջ և թողել, որպեսզի սառչի այնքան, երբ որ մատը մեջը դնելուց՝ չվառի:

Դրանից հետո վրան ավելացնել 1 ճ/գ մածուն:

Լավ խառնել:

Այդ ամենից հետո կաթսան դնել ինչ-որ հաստ կտորի մեջ կամ ինչ-որ տաք բանի մեջ, որպեսզի մնա տաք և փակ տարածության մեջ 8-9 ժամ: Դրանից հետո մածունը պատրաստ կլինի: