Գյումրի

Մարտի  23-ից 24-ը Արևելյան դպրոցի 5-րդ և 4-րդ դասարանցիներով  գնացինք Գյումրի: Այնտեղ անցկացրեցինք մեկ գիշեր և երկու օր: Մեզ հյուրնկալեցին  Գոմցյան Արսենի և Կարինկայի տատիկն ու պապիկը` իրենց երկհարկանի տանը: Մինչ Գյումրի հասնելը մենք նախաճաշեցինք  Ագարակի Բրոնզեդարյան հնատեղիում, մյուս կանգառը Արուճի քարավանատունն էր: Ճանապարհը շատ երկար էր, ես փորձում էի ընթացքում քնել, բայց չկարողացա: Հաջորդ կանքառը Արափի գյուղի միջնակարգ դպրոցն էր, հանդիպեցինք այնտեղի ուսուցիչների և սովորողների հետ, միասին երգեցինք և արտասանեցինք, ես այնտեղ ծանոթացա Մարինկա անունով մի աղջկա հետ, նա շատ հումորով էր և բոլորիս ծիծաղեցնում էր: Վերջապես հասանաք Արսենի պապիկի և տատիկի տուն: Բոլորս շատ հոոգնած էինք, միանգամից ճաշեցինք: Մեզ բաժանեցին սենյակների մեջ, տղաները միանգամից քնեցին, իսկ մենք խոհանոցում պատրաստեցինք հարիսա և թխվածք: Արսենի տատիկը գլխավոր խոհարարն էր, իսկ մենք նրա օգնականները: Պատրաստելու ընթացքում մենք շատ հարցեր էինք տալիս Արսենի տատիկին,իսկ նա համբերատար պատմասխանում էր, ասեմ, որ նա նույնպես ուսուցիչ է եղել: Չնայած նրան, որ հարիսայի տեսքը շատ ախորժելի էր, բայց ես չեմ սիրում, իսկ թխվածքաբլիթը շատ համեղ էր:

Գիշերը հանգիստ քնեցի: Առավոտյան արթնացանք, նախաճաշեցինք, գործնագործ խաղացինք, հավաքեցինք մեր իրերը և ճանապարհ ընկանք: Անցանք Մարմաշեն գյուղով, ճաշեցինք և վերդարձանք Երևան:

Это слайд-шоу требует JavaScript.

Գյումրի մասին

Գյումրին եղել է բնակավայր դեռ անհիշելի ժամանակներից։ Այդ մասին են վկայում դեռևս 1875-ին, շինարարական աշխատանքների ընթացքում, այսպես կոչված, «Մարտիկի գերեզմանից» գտնված մ.թ.ա. II հազարամյակի բրոնզե իրերը, ինչպես նաև 1908-ին գտնված մ.թ.ա. X-IX դդ. երկաթե ապարանջանները ու դանակները։ 1929-ին Լենինականում պատահաբար գտնված կավե և բրոնզե իրերը պատկանում են հիմնականում մ.թ.ա. XI-IX դդ։ 1939-ին մսի կոմբինատի տարածքում եղած հանագույն բնակատեղիից պեղվել են ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերի աշաատանքային գործիքներ ու զենքեր (բրոնզե և երկաթե դանակներ, նետասլաքներ ու նիզակների ծայրեր):
Հնում ստացած Կումայրի անվանումը որոշ պատմաբաններ կապում են Կիմերների հետ։ Կումայրի բնակավայրի մասին մեզ տեղեկություններ է հայտնում նաև Քսենոֆոնը իր Անաբասիս ստեղծագործությունում։ Հայ մատենագիրներից առաջինը Կումայրու մասին տեղեկություներ է հայտնում Ղևոնդ պատմիչը՝ նկարագրելով 773-775 թթ արաբ զավթիչների դեմ Արտավազդ Մամիկոնյանի գլխավորած ժողովրդական հուզումները։
Այնուհետև, դարեր շարունակ Կումայրի-Գյումրին նշանակալի առաջադիմություն չի ունենում։ Մինչև XIX դարի սկիզբը, տարբեր ժամանակներում, Գյումրին ընկել է մերթ Պարսկաստանի, մերթ Թուրքիայի տիրապետության տակ, որի պատճառով բազմիցս թալանվել է ու ավերվել։ Գյումրու զարգացման ամենանշանակալից շրջանը դարձավ XIX դարը, երբ իր շրջակայքով 1804 թ ռուս-պարսկական առաջին պատերազմի ժամանակ այն մտավ Ռուսաստանի կազմի մեջ, այսինքն շատ ավելի վաղ, քան ողջ Արևելյան Հայաստանը։
Գյումրիի քաղաքի թատրոնում է առաջին անգամ բեմադրվել Արմեն Տիգրանյանի Անուշ օպերան։

Դիլիջանյան պատում

 

Օր  առաջին

Ուրբաթ առվոտյան ՝ժամը 11-ին, մենք դուրս  եկանք մեր դպրոցից: Շարժվեցինք դեպի Դիլիջան: Ճանապարհին մենք  կանգնեցինք Սևանա լճի մոտ  և հիացանք  սառցե Սևանով: Սառած Սևանի վրա մարդիկ դահուկ էին  քշում:Այնտեղ նախաճաշեցինք և  շարժվեցինք  դեպի  Դիլիջան: Վերջապես հասանք  Դիլիջան, ճաշեցինք և գնացինք  անտառ: Ես կարծում էի, որ պետք Դիլիջանի անտառներում շատ ձյուն լինի , սակայն այդքան էլ այդպես  չէր: Եկավ գիշերը, ես ամբողջ գիշեր  չէի կարղանում քնել, որովհետև մայրիկիս շատ էի կարոտել:

Օր երկրորդ

16722857_1710936632253722_8798850386336839468_o16729010_1710561552291230_4456466022098405353_n

Վերջապես լույսը բացվեց և նորից  ամեն ինչ շատ լավ էր:Մենք  նախաճաշեցինք  և գնցինք Դիլիջանի կենտրոնական բանկ, իսկ հետո գնացինք «ԱՅԲ» կրթահամալիր: Այնտեղ  շատ հետաքրքիր էր: Մենք հետաքրքիր բնագիտական փորձեր արեցինք, տրամաբանական խնդիրներ լուծեցինք: Այնտեղ շատ  գեղեցիկ և հետաքրքիր էր:  Վերադարձանք մեր հյուրատուն, ճաշեցինք, խաղացինք, երգեցինք, շուտասեուկներ ասացինք: Նորից եկավ գիշերը ու …: 

Օր երրորդ
16832060_1712147752132610_6308108374219778905_n

Առավոտը բացվեց, նախաճաշեցինք և շարժվեցինք դեպի Երևան: Ճանապարհին այցելեցինք Հաղարծին վանահամալիր, հանդիպեցինք վանահորը, նա մեզ պատմեց վանքի պատմությունը , հետո մոմ վառեցինք և շարժվեցինք Երևան:

 Ինձ համար շատ  հետաքրքիր և  ուսոմնական էր եռօրյա  ճամփորդությունը: Շնորհակալ եմ իմ ուսուցիչներին այսքան հետաքրքիր ճամորդություն կազմակերպելու համար:

Դիլիջանյան ֆոտոպատում 

Это слайд-шоу требует JavaScript.

Это слайд-шоу требует JavaScript.

Կենդանաբանական այգում

13223668_1321222987906988_1896637771_o

Ուսումնական ճամփորդություն

Այսօր մենք գնացել էինք Կենդաբանական այգի: Այնտեղ շատ կենդանիներ տեսանք՝ արջ, բադիկ, կապիկ: Կապիկը ուներ ընտանիք: Կապիկի ընտանիքը այնքան լավն էր. նրաց մաման և հայիկը նրաց ձագերին լշալակում էին: Տեսանք նաև թութակ, սպիտակառյուծ շնագայլ, առյուծ վագր, կոկորդիլոս, ձի, էշ, եղնիկ, լուսան, նապաստակ, գայլ, սև արջ  նաև տեսանք ձիաշավարան, փիղ, բայց հավես էր բոլորը  ուրախացել էին: