Պատմություն

  • Ներկայացնել 8-րդ դարում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների ժամանակագրությունը:

Տեղի է ունեցել Վարդանակերտի ճակատամարտը։ Նշված երկու իրադարձությունները տեղի  են ունեցել   703 թ – ին : 775թ  ապրիլի 24 – ին տեղի է ունեցել Արձնիի ճակատամարտը։

  • Գրավոր պատմել Պավլիկյան շարժման մասին, հիմնավորել, որ այն սոցիալական շարժում է:

Աղանդավորական շարժումների պատմության մեջ իր հզորությամբ և նշանակությամբ առանձնանում է պավլիկյան շարժումը: Այն իր անվանումն ստացել է շարժման հիմնադիր Պողոսի (հունարեն՝ Պավլոս) անունից: Շարժումը հատկապես ուժեղ էր Բյուզանդիային ենթակա Արևմտյան Հայաստանում: Այն բավականին ուժեղ էր նաև Արևելյան Հայաստանում: Վտանգն այնքան սպառնալից էր, որ կաթողիկոս Հովհան Օձնեցին հատուկ աշխատություն գրեց պավլիկյանների վարդապետության դեմ:719թ. գումարված Դվինի եկեղեցական ժողովը խստորեն պատվիրում էր հավատացյալներին որևէ հարաբերություն չունենալ պավլիկյանների հետ: Արգելվում էր անգամ նրանց հետ խոսելը

  • Արաբների հականախարարական քաղաքականությունը փորձիր վերլուծել:

Արաբնեը կանչել են նախարարներին ասելով , որ թոշակ են որոշել տալ և սպանում են նախարարներին։Սակայն Հայաստանը առանց նախարարների հաղթեց, բայց մեծ վնաս ստացավ։

  • Ներկայացրու Հերթ ոստիկանի աշխարհագրի պատճառներն ու հետևանքները :

Հերթ ոստիկանի աշխարհագրով խիստ ծանրանում է հայ ժողովրդի վիճակը: Ոչ մահմեդականներից գանձվող ծխահարկը փոխարինվում է գլխահարկով: Հարկատու է դառնում նաև հոգևորականությունը:

  • Գրավոր ներկայացրու 774-775թթ. հակաարաբական ապստամբությունը, ընթացքը , նշանակալից ճակատամարտը:

774–775 թթ-ի ձմռանը հավաքվեց շուրջ 5 հզ. ռազմիկ, և ապստամբները պաշարեցին Կարին քաղաքը: Աղձնիքի կողմից Հայաստան մուտք գործած արաբական 30-հզ-անոց զորքն Արճեշի և Արձնիի ճակատամարտերում հայկական ուժերին պարտության մատնեց: Արձնիի ճակատամարտում ընկան Սմբատ Բագրատունին, Մուշեղ և Մանվել Մամիկոնյանները և 3 հզոր զինվոր:

Առաջադրանք 2.

m211

Դասարանական- Հայաստանի ինքնավարության վերականգնումը /Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ58-62/

  • Ներկայացրու 9-րդ դարում Հայաստանում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները:
    804-826թվականներ- Աշոտ (Մսակեր) Բագրատունի՝Հայոց իշխան:
    826-851թվականներ-Բագարատ Բագրատունին՝Հայոց իշխան:
    850-855թվական-Հակաարաբական աբստամբություն
    862թվական-Աշոտ Բագրատունու ճանաչվելը՝Հայոց իշխանաց իշխանց
    869թվական-Զաքարյան Ձագեցու նախաձեռնությամբ հայ իշխանների ժողովի հրավիրումը, Աշոտ Բագրատունուն արքա հռչակելու մասին, որոշման ընդունում:
    885թվական Օգոստի 26-Գևորք Գառնեցու կողմից Աշոտ Բագրատունուն Հայաստանի Թագավոր Օձելը
    885-1045թվականներ-Հայաստանի Բագրատունյաց թագավորություն:
  • Գրավոր ներկայացրու 850-855թթ. հակաարաբական ապստամբությունը, ընթացքը, հետևանքը:
    Հայ ժողովրդի պայքարն անկախ պետականության վերականգման համար նոր փուլ թևակոխեց: 850թվականին Բագարատը Աշոտ Արծրունու հետ արաբ նվաճողներին դուրս քշեց Տարոնից: Իսկ արաբների մեկ այլ զորախումբ էլ ջախջախվեց Վասպուրականում: 851թվականին Հայաստան ներխուժած արաբական զորաբանակի հրամանատար Յուսուֆը Խլաթում խաբեությամբ ձեռբակալեց Բագարատին և ուղարկեց խալիֆայություն:852թվականին խալիֆը հայ աբստամբների դեմ ուղարկեց իր մոտ ծառայության անցած Բուղա անունով մի թյուրք վարձկան քոչվոր ավազակապետի: Նա հայտնի էր իր դաժանությամբ: Թշնամու զորքը ապստակեց հայկական բնակավայրերը, բնակչության մի մասին կոտորեց կամ գերեվարեց: 853թվականին Բուղան մի շարք խայտառակ պարտություններ է կրում Արցախում: Հայ նշանավոր իշխան Եսայի Աբու-Մուսեն մոտ մեկ տարի անառիկ է պահում Քթիշ ամրոցը: Երկարատև կռիվներից հուսահատված՝արյունարբու Բուղան նրան առաջարկում է հանձնվել: Բուղան այս պարտություններից հետո՝855թվականին Հայաստանից հետ է կանչվում:

Պատմություն

1939 թվականին Երևանում պատրաստվում էին տոնել «Սասնա ծռեր» էպոսի 1000-ամյա հոբելյանը։ Տոնակատարությունների նախօրեին որոշվում է կայարանամերձ հրապարակում կանգնեցնել էպոսի հերոսի քանդակը։ Քանդակի վրա աշխատանքներն սկիզբ են առել դեռ 1939 թվականին՝ հայկական դյուցազնավեպի գրաֆիկական վերոհիշյալ նկարաշարին զուգընթաց: Հայտարարվեց մրցույթ, սակայն քանդակագործների մի մասը պնդեց, որ արձանը ստեղծելու համար հարկավոր է մեկերկու տարի, մյուսներն այլ պատվերներով էին զբաղված։ Միայն նկարիչարձանագործ Երվանդ Քոչարը, որը նոր էր վերադարձել Ֆրանսիայից հանձն առավ կարճ ժամանակահատվածու իրականացնելու այդ աշխատանքը։ Մաեստրոն աշխատանքն ավարտեց անհավատալի կարճ ժամկետում՝ 18 օրում։ Այն տեղադրվեց կայարանամերձ հրապարակում և այնտեղ մնաց մոտ 2 տարի: 1941 թվականին Քոչարի ձերբակալությունից հետո արձանը ոչնչացվեց։

Սագաներ Վիկինգների մասին

Саги о викингах.

 

Այսօր կան երկու ինֆորմացիոն աղբյուրներ վիկինգների մասին <<Սագա Գրելանդցիների մասին>> և <<Սագա կարմրամազ Էրիկի մասին>>։ Իրականում այս Սագաները գրվել են այդ ճամփորություններից հարյուրավոր տարիներ անց, դրա համար էլ պետք չէ մտածել, որ դա վերջնական ճշմարտություն է։ Չնայած նրան, որ բավականին ճշգրիտ նկարագրված է  , թե ինչ է եղել  վիկինգնեի հետ ճանապարհի ընթացքում և երբ  նրանք հասել են իրենց նշանակման վայր, սագաների մեջ չի խոսվում այն մասին,թե ինչու վիկինգները լքեցին Նոր Աշխարհը և ուր ուղևորվեցին։  Այս երկու սագաների մեջ տարբեր կերպ է բնութագվում  Տորֆինն Կառլսեֆնիի  Նոր Աշխարհից հեռանալը։

<Գրենլանդացիների մասին> սագայում ասվու է, որ Տորֆինը վերադարձել էր Գլաումբեր(Իսլանդիա), իսկ <<Կարմրամազ Էրիկի մասին >> սագայում պատմվում է, որ Տորֆինը վերադարել էր իր ծննդավայրը(այս տարբերակն էլ համարվում է առավել ճշմարտանման)։ Բայց վերջին պեղումները կասկածի տակ դրեցին այդ պնդումը։ 2001-2002 թվականներին գիտնականները հայտնաբերեցի մի մեծ տուն որը գտնվում էր Գլաւմբերում գետնի տակ ։ Տան չափսերը (30х8), որը  գտնվել էր ապարաշերտի տակ,  թվագրվում է մ․թ․1104 թվականին, սիպում են ենթադրել , որ   տունը պատկանել է մի ազդեցիկ մարդու։Բացի այդ, երկար տան կառուցվածքը  հստակ ցույց է տալիս, որ այն կառուցվել է վիկինգների կողմից:

Հոկտեմբերի 14-20, առաջադրանք , 7-րդ դասարան

Առաջադրանք 1

Դասարանական /Համաշխարհային պատմություն, Միջին դարեր,էջ 24-28/

Կարոլինգների կայսրությունը

Ներկայացրու Մերովինգների, Կարոլինգների արքայատոհմերի հիմնադիրներին:

Կարոլինգներ-Կարոլինգներ թագավորական և կայսերական դինաստիա Ֆրանկական պետությունում։ Անվանումը Կառլոս Մեծի անունից է։ Կարոլինգների դինաստիան հաջորդել է Մերովինգներին (751 թվականից) և թագավորել մինչե X դար։ Կարոլինգներն հզորության գագաթնակետին հասան Կարլոս Մեծի օրոք, որն իրեն ենթարկեց գրեթե ամբողջ Արևմտյան Եվրոպան։ Նրան հաջորդեց որդին՝ Լյուդովիկոս Բարեպաշտը (թագավորել է 814-840թվականներին)։ 843 թվականի Վերդենի պայմանագրով կայսրությունը բաժանվեց Լյուդովիկոս Բարեպաշտի որդիների՝ Լոթարի, Լյուդովիկոս Գերմանացու և Կարլոս ճաղատի միջև։ Կարլոս III Հաստամարմինը (կայսր 881-ից 887 թվականներին) կարճ ժամանակով վերամիավորեց կայսրությունը։ Նրանից հետո Կարոլինգները թագավորեցին Իտալիայումմինչև 905 թվականը, Արևելաֆրանկական թագավորությունում (Ֆրանսիայում՝ մինչև 987 թվականը)։

Մերովինգներ-Մերովինգներ, առաջին թագավորական դինաստիան Ֆրանկական պետությունում։ Նրանց պետության սահմանները ձգվում էին ներկայիս Ֆրանսիայի, Բելգիայի ինչպես նաև Գերմանիայի, Շվեյցարիայի և Նիդերլանդների տարածքներով: Ավանդական տոհմահայրը Մերովեն է (Merovaeus), որտեղից էլ եկել է դինաստիայի անվանումը։ Մերովինգների օրոք Ֆրանկական պետությունում սկզբնավորվում են ֆեոդալական հարաբերությունները։ Մերովինգները տիրել են V դարից մինչև VIII դարիկեսեր (751 թվականը)։ Մերովինգների գլխավոր ներկայացուցիչներն են․ Խիլդերիկ 1-ին (կառավարել է 457-481 թվականներին), դինաստիայի փաստական հիմնադիրը, Խլոդվիգ 1-ին (կառավարել է 481-511թվականներին), Խիլպերիկ 1-ին (կառավարել է 561-584 թվականներին, ֆրանկական հողերի մի մասում՝ Սուասոն կենտրոնով), Սիգեբերտ 1-ին (կառավարել է 561-575 թվականներին, Ավստրազիայում), Կլոտար 2-րդ (584-629, մինչև 613-ը՝ Նեյստրիայում), Դագոբերտ 1-ին (629-639), Խիլդերիկ 3-րդ (743-751), որին տապալեց Պիպին Կարճահասակը։

 

  • Պատմիր Քլոդվիգ 1-ինի, Փարիզ քաղաքի  մասին/գրավոր/
    Քլոդվիգ I (466-511), ֆրանկների թագավոր (481 թվականից), Մերովինգների դինաստիայից։ 486թվականին (Սուասոնի ճակատամարտում) նվաճեց վերջին հռոմեական տիրույթը Գալիայում, որով սկզբնավորվեց ֆրանկական պետության կազմավորումը։ Նվաճեց նաև ալեմանների հողերի մեծ մասը (496), Հարավային Գալիայից քշեց վեստգոթերին (507)։ 496 թվականին Քլոդվիգ I-ն ընդունեց քրիստոնեություն ուղղափառ ձևով, որը նպաստեց նրա իշխանության ամրապնդմանը և ապահովեց հոգևորականության ու գալլա-հռոմեական բնակչության բարյացակամ վերաբերմունքը։ Նստավայրը դարձրեց Փարիզը։ Քլոդվիգ I-ը ամրապնդեց թագավորական իշխանությունը և այն դարձրեց ժառանգական։
  • Բնութագրիր Կառլոս Մեծին,նրա գործունեությունը, հայոց արքաներից ում ես նմանեցնում, հիմնավորիր պատասխանդ:  /գրավոր/
    Կառլ I Մեծ  ապրիլի 2, 747 կամ 748թ.– հունվարի 28, 814թ․, Աախեն), 768-814 թվականներին Ֆրանկական թագավորության թագավոր, ում կառավարման ժամանակ կայսրությունը հասել է իր գագաթնակետին, 800 թվականի դեկտեմբերի 25-ին ճանաչվել է առաջին հյուսիսեվրոպայի կայսր։ Նրա թոռը եղել է Կարոլինգներիկայսրության կայսր։

Հոկտեմբերի 7-14, առաջադրանք 7-րդ դասարան

Տանը

  • Գրավոր ներկայացրու Արշակ Երկրորդի պատմական կերպարը:

Արշակ երկրորդը Արշակունիների արքայատոհմի ամենավառ ներկայացուցիչն է: Նա պարսից Շապուհի կողմից կուրացված Տիրանի որդին է, թագավորել է 345-367 թվականներին: Տարբեր պատմաբանների մոտ Արշակը բնութագրվում է տարբեր կերպ: Այսպես`լատին մատենագիր Ամմիանոս Մարկելլինոսն իր Պատմություն գրքում գրում է, որ Արշակը ոչնչով չտարբերվող արևելյան թագավոր էր, ում երկրի ճակատագիրը մեծ մասամբ կախված էր այլ պետությունների կամքից: Հայ մատենագիրների մ ոտ Արշակը ներկայացվում է որպես հերոս, փառասեր, ինչպես նաև որպես վախկոտ ու փոքրոգի թագավոր: Հայոց պատմության կարևոր էջերն Արշակը գրեց երկու անհատականությունների հետ միասին` Ներսես Մեծի և Վասակ Մամիկոնյանի:

 

 

  • Արշակավան քաղաքի մասին պատմիր որպես ականատես:

Արշակավան, պատմական քաղաք Մեծ Հայքի Այրարատնահանգի Կոգովիտ գավառում։ Հիմնադրվել է Արշակ Բ արքայի կողմից 350-ական թթ.։ Քաղաքը բնակեցնելու համար Արշակ Բ հրովարտակ արձակեց, որի համաձայն այնտեղ կարող էին ապաստան գտնել տերերից փախած ծառաները, պարտապանները, օրինազանցները և բոլոր նրանք, ովքեր ենթակա են հետապնդման ու հալածանքի։ Քաղաքում բնակվողներին տրվեցին արտոնություններ՝ ինչի հետևանքով այն սկսվեց արագորեն համալրվել բնակչությամբ, հատկապես շրջակա գավառներից։ Ըստ հայ պատմիչ Փավստոս Բյուզանդի չափազանցված տվյալների քաղաքն ունեցել է 20,000 ծուխ։Քաղաքում կառուցվում է արքայի ապարանքը, սկսվում է մայր եկեղեցու շինարարությունը։

 

  • Գրավոր պատմիր Աշտիշատի  եկեղեցական ժողովի  մասին, ներկայացրու քո տեսակետը ընդունված կանոնների վերաբերյալ:

356 թվականի Աշտիշատի եկեղեցական ժողով, Աշտիշատ ավանում հավաքված երկրորդ եկեղեցական ժողովը, որը տեղի է ունեցել 356 թվականին։ Երկրորդ ժողովը գումարվել է Ներսես Ա Մեծ կաթողիկոսի նախաձեռնությամբ, եպիսկոպոսների և ավագ իշխանների մասնակցությամբ, Հայոց Արշակ Բ թագավորի (350–368) օրոք։ Ժողովը եղել է կանոնադիր, սահմանել կանոնական որոշումներ։ Որոշ չափով սահմանափակել է ժողովրդից գանձվող հարկերը, ամրապնդել եկեղեցու տնտեսական և քաղաքական ազդեցությունը։ Եկեղեցական կալվածատիրությունը պահպանելու նպատակով ժողովը որոշում է, փոքրասիական մի քանի եկեղեցիների նման հաստատեցին կուսակրոն միաբնակների դաս։ Մեծ Հայքում քրիստոնեությունն արմատավորելու համար սահմանել է բոլոր գավառներում հիմնել հունական և ասորական դպրոցներ (Մեծ Հայքում IV դարում ուսուցումը կատարվել է այդ լեզուներով), արգելել պարսկերենի ուսուցումը, փակել զրադաշտական ատրուշաններն ու մոգության դպրոցները։ Ժողովը կանոնադրությամբ արգելել է հեթանոսական որոշ սովորույթներ՝ մերձավոր ազգականների ամուսնությունը, մեռելների վրա մոլեգին լացն ու կոծը ևն։ Նախատեսել է բացել որբանոցներ, հիվանդանոցներ, անկելանոցներ, աղքատանոցներ, որոնց խնամատարությունը կատարվելու էր ավաններից ու ագարակներից գանձվող հատուկ հարկերի հաշվին։

Պատմություն

Առաջադրանք 1  .

Պատմություն 

Ինչու ենք ուսումնասիրում պատմությունը

Տարատեսակ աղբյուրներ ուսումնասիրելուից հետո ինքնուրույն ձևակերպիր «Ինչու ենք ուսումնասիրում պատմությունը»:

Դասարանական աշխատանք

«Հայոց պատմություն »   / կարդալ էջ 6-8 , պատասխանել հետևյալ հարցերին/

 

1.Ո՞վ էր Հայոց պետության հողի գերագույն տերը:

Մեծ Հայքում մինչև 428թ․ հողի գերագույն սեփականատերը թագավորն էր։ Նա էր ամենախոշոր հողատերը։

IVդ․ Հայոց թագավորը հողեր էր շնորհում նաև եկեղեցուն։ Միջնադարում առաջացավ հողատիրության նոր՝ վանքապատկան ձևը։

 

2.Որո՞նք էին հողատիրության հիմնական ձևերը:

«Հայրենիք» կամ «հայրենական» – ժառանգաբար հորից ավագ որդուն անցնող հողեր։

 

«Պարգևականք» – պետական պաշտոնյաներին կամ զինվորականներին ծառայության դիմաց հանձնվող հողեր։ Եթե ստացողը մահանում էր, ապա կարիք կար նվիրատվությունը վերականգնելու, իսկ եթե նա դադարեցնում էր ծառայությունը, ապա արքունիքը հետ էր վերցնում այդ կալվածքները։

 

3.Ինչպե՞ս էին կոչվում ժառանգությամբ փոխանցվող հողային տիրույթները:

Հողային սեփականության ձևերից էր հորից որդուն անցնող ժառանգական հողը։ Այն կոչվում էր հայրենական կամ հայրենիք։

 

4.Ովքե՞ր էին սեպուհները:

 

Սեպուհները նախարարական ընտանիքի  կրտսեր անդամներն  էին։

 

5.Ի՞նչ դասերից էր կազմված ավատատիրական աստիճանակարգը Հայաստանում:

Արքա, թագավոր, նախարարներ, ազատներ կամ մանր ազնվականներ։

 

6.Ովքե՞ր էին կազմում ազատների և անազատների դասերը:

Խոշոր ու միջին հողատեր ազնվականությունը՝ նախարարները, եկեղեցական հոգևորականությունը, մանր ազնվականությունը պատկանում էին բարձր՝ ազատների դասին։ Նրանք ունեն բազմաթիվ արտոնություններ։ Ստորին՝ անազատների դասը կազմվում էին քաղաքացիները, առևտրականները, արհեստավորները, շինականները, ռամիկները։ Նրանցից էր կազմվում հայոց բանակի հետևակը։

 

7.Կազմել ավատատիրական աստիճանակարգության գծապատկերը:

 

Արքա (թագավոր)

Արքունիք (իշխաններ/նախարարներ)

Աշխարհակալ նախարարներ, բդեշխներ,արքունի,գործակալությունների շինավորներ, սեպուհներ

ազատներ կամ մանր ազնվականներ

անազատները, քաղաքացիները, շինականները, և քաղաքային ու գյուղական ռամիկները։

Տնային աշխատանք

Հետազոտական աշխատանք

  1. Համեմատել Հայաստանում և Եվրոպայում քրիստոնեության տարածման ընթացքը;

Քրիստոնեության ընդունումը Հայաստանում տեղի է ունեցել 301 թվականին։ Դա հայ ժողովրդի պատմության մեջ մի դարակազմիկ իրադարձություն էր։ Տրդատ երորդին Արշակունին 287-330թթ աշխարհում առաջինը ճանաչեց քրիստոնեությունը որպես պետական, պաշտոնական կրոն:

 

  1. Նկարագրել ավատատիրության ձևավորմանը նպաստող կարևորագույն իրադարձությունները;

ավատատիրության ձևավորմանը նպաստող կարևորագույն իրադարձություններն էին;

http://www.historyofarmenia.am/am/Encyclopedia_of_armenian_history_the_establishment_of_feudal_system

http://findarmenia.org/arm/history/19/134/135

http://findarmenia.org/arm/history/19/134/136

http://findarmenia.org/arm/history/19/134/137

https://www.dasaran.am/apps/wiki/view/id/6004

https://bararanonline.com/ֆեոդալիզմ

«Ամառային բացահայտումներ»

Ես այս ամառ գնացի Սանկտ Պետերբուրգ: Առաջին ինքնաթիռը թռչում էր երկու  ժամ: Իմ մայրիկը  փոքրիկ եղբորս հետ քնել էր, իսկ ես չէի կարողանում, քանի որ վախենում էի: Երբ հասանք Մոսկվա, մեր անձնագրերը պետք է ստուգեին, որ մենք կարողանայինք գնալ Սանկտ Պետերբուրգ, բայց այդ աղջիկը շատ դանդաղ էր աշխատում, և մենք ուշանում էինք: Երբ այդ աղջիկը վերջացրեց ,մենք արագ գնացինք: Չէինք կարողանում գտնել մեր ինքնաթիռը : Քանի որ Մոսկվայի օդանավակայանը շատ մեծ էր, մենք կորել էինք: Մայրիկս բոլորից հարցնում էր, բայց ոչ ոք  չգիտեր: Տեսանք մի պապիկի և նրանից հարցրինք: Նա նայեց ժամին և ասաց, որ մեր ինքնաթիռը թռել է: Մայրիկս նրա հետ գնաց, իսկ ես իմ եղբոր հետ մնացի: Անցավ 10րոպե, և իմ մայրիկը երրորդ հարկից ինձ կանչեց: Ես արագ գնացի, և մենք հասցրինք:  Երբ  հասանք  Սանկտ Պետերբուրգ, իմ հայրիկի ընկերը մեզ դիմավորեց: Նա մեզ տարավ հյուրանոց և գնաց: Մայրիկս շատ հոգնած էր, բայց ես ուզում էի գնալ ման գալու: Մայրիկս ասաց` գնա ,քնիր, հետո կգնանք: Ես քնեցի, արթնացա և տեսա, որ իմ հայրիկը եկել է, և մենք գնացինք ման գալու:Մենք այնտեղ մնացինք մեկ շաբաթ: Ինձ շատ դուր եկավ Սանկտ Պետերբուրգը, բայց  արդեն պետք է գնայինք ետ: Երբ ես հասա Հայաստան, մյուս օրը  պետք է գնայի իմ մոտիկ ընկերուհիների հետ Վահագնի ռեստորան: Այնտեղ մենք շատ լավ ժամանակ անցկացրինք, և ինձ շատ դուր եկավ իմ ամառային արձակուրդը:

Это слайд-шоу требует JavaScript.