Ընտանեկան նախագիծ

thumbnail_ImageՔանդակագործության հեռաավար դասի շրջանակում ավագ քույիկիս հետ նկարեցինք ձուկ, իսկ հետո  պլաստիրինով այն կքանդակենք, և մեր զատկական սեղանին, որպեզ զարդ կդնենք սեղանին:

Արշիլ Գորկի 

gorkyԱրշիլ Գորկի (հայկական անունը՝ Ոստանիկ Սեդրակի Ադոյան, ապրիլի 15, 1904ՎանԹուրքիա — հուլիսի 21, 1948ՇերմանԿոնեկտիկուտԱՄՆ), աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ, ծնվել է արևմտյան Հայաստանում՝ Վանի Հայոց ձոր գավառի Խորգոմ գյուղում։
Նախնական կրթություն ստացել է Խորգոմի և Վանի դպրոցներում։ 1915 թվականին մոր՝ Շուշանիկ Տեր-Մարտիրոսյանի և երեք քույրերի հետ գաղթում են Էջմիածին, ապա տեղափոխվում Երևան։ Ոստանիկը սովորում է Երևանի թեմական դպրոցում, որտեղ ուսանում է նկարչություն և փայտի փորագրություն։ 1916 թվականին մեծ քույրերը մեկնում են ԱՄՆ, 1919 թվականին մահանում է մայրը։ Ոստանիկը և քույրը տեղափոխվում են Թիֆլիս, հետո Բաթում, իսկ 1920 թվականին մեկնում են ԱՄՆ։ 1922 թվականին ընդունվում է Բոստոնի նկարչական դպրոց։ 1924 թվականին տեղափոխվում է Նյու Յորք, սկզբում սովորում է Ազգային ակադեմիայում, ապա Արվեստի կենտրոնական դպրոցում, որտեղ էլ 1926 թվականից 5 տարի դասավանդում է գծանկար և գեղանկար։ 1924 թվականին Ոստանիկ Մանուկ Ադոյանն անվանափոխվում է Արշիլ Գորկու։ 1933 թվականին միանում է նկարիչների օգնության կառավարական ծրագրին  և պատվերով ստեղծում Նյու Յորքի օդանավակայանի որմնանկար պանոն։ 1935 թվականին ամուսնանում է Մարնի Ջորջի հետ, սակայն մեկ տարուց ամուսնալուծվում է։ 1938 թվականին Գորկին Հայաստան է ուղարկել չորս պատկեր։ 1939 թվականին մասնակցում է Նյու Յորքի համաշխարհային ցուցահանդեսի դեկորատիվ աշխատանքներին։ 1941 թվականին ամուսնանում է Ագնես Մակգրոդերի հետ։ 1941 թվականին Նյու Յորքում կազմակերպված վաճառք-ցուցահանդեսում երկու նկար նվիրել կարմիր բանակին օգնելու գործին։ 1945 թվականին տեղափոխվում է Ռոքբուրի Կոնեկտիկուտ։ Պատրաստվում է Ջուլիան Լևի պատկերասրահում բացվելիք ցուցահանդեսին. սակայն 1946 թվականին այրվում է արվեստանոցը, 36 նկար և գրադարանը։ Նույն թվականին տանում է քաղցկեղի վիրահատություն։ 1948 թվականին ավտովթարից վնասվում է ողնաշարը, որի պատճառով աջ ձեռքը դառնում է անաշխատունակ։ Չդիմանալով վերջի տարիների դժվարություններին և դուրս մնալով ամերիկահայության ուշադրությունից նաև ՀԲԸՄ 1948 թվականին Գորկին ինքնասպան է լինում։

Վարդուշի դիմանկարը, 1934

Ես փափագում եմ այն պահը, երբ իմ նկարը հանկարծ արձագանքում է ինձ, երբ թվում է, թե այն խեղդվում է օդի պահանջից և շնչասպառ լինում հաղորդակցվելու բուռն ցանկությունից: Կյանքի տրոփյունի այդ տառապալից վայրկյանը ազդարարում է նրա ավարտվածությունը: Ես վայր եմ դնում վրձինս: Կատարելությու՜ն:

Հետո ավելի շատ կգրեմ: Ավելի հաճախ գրիր, սիրելի քույրիկ: Վիրջինիա նահանգը հիշեցնում է Հայաստանի հարթավայրերից մեկը, հատկապես, երբ իջնում էինք Արարատ-Արաքս դաշտավայրով, թեև, իհարկե, այդքան փառահեղ չէ: Շուտով նորից կգրեմ, որպեսզի ձեզ հետ ավելի մանրամասն քննարկեմ արվեստը: Կարոտում եմ բոլորիդ: Շատ համբույրներով:

2018-19 ուսումնական տարվա երկրորդ շրջանի Անհատական ուսումնական պլան

Դասացուցակ

Ժամատախտակ

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» Կրթահամալիր

Կրթահամալիրի տնօրենի բլոգ 

Դասավանդողների բլոգներ

6-րդ դասարանի սովորողների բլոգներ

  • Ընտրության գործունեություն — Քանդակագործություն
  • Մարզական ակումբ — Սուսերամարտ
  • Լրացուցիչ կրթություն դպրոցում — 
  • Լրացուցիչ կրթություն դպրոցից դուրս-Մաթեմատիկա, Անգլերեն:
    Շուրջտարյա նախագծեր —Նախագիծներ
  • Տնային աշխատանք — բոլոր առարկաներից
  • Աշխատող-սովորող նախագծին մասնակից չեմ

Քանդակագործություն

Այս փետրվարին իմ ընտրությունը ըտնրել եմ քանդակագործություն: Ես ընտրեցի քանդակագործություն , որովհետև երեխաները շատ էին գովում և ինձ հետաքրքրեց, թե ինչ են անում այնտեղ: Երբ ես առաջին անգամ գնացի, ընկեր Ալիսան ինձ թուղթ տվեց, որ էսքիզ նկարեմ: Իսկ հետո տվեց պլաստիլին և ես քանդակեցի: Իմ առաջին փանդակը դա արևը և լուսինն էր:  Իսկ հետո ուղղակի տարբեր բաներ եմ սարքում:

Քանդակագործություն

Ես այս տարի իմ ընտրությամբ գործունեությունը ընտրեցի քանդակագործությունը: Երբ ես գնացի չգիտեմ ինչու ուզեցի արև և լուսին սարքել: Սկզբում ես շատ էի դժվարանում դրա համար ընկեր Ալիսան ինձ օգնում էր: Դուք, որ նայեք կասեք շատ հեշտ է, բայց ես այդ գործի վրա մեկ շաբաթ տանջվել եմ: Ինձ շատ դուր եկավ քանդակագործությունը, որովհետև այնտեղ հետաքրքիր է և ամենակարևորը ընկեր Ալիսան շատ բարի է և մեզ միշտ ծիխաղացնում է: