Դեպի Վաղաշեն

Հուլիսը ճամփորդությունների ամիս է։ Հուլիսի մեկից դարձել եմ բնության մի մասնիկը։
Ծաղկաձոր, Վանաձոր, Վաղաշեն Եգիպտոս,․․

Նախավերջին կանգառը Վաղաշենն էր։Այս ճամփորհդությունը սկսվեց նրանից, որ մեր ընկեներից մեկը մեկնում է արտերկիր և սա մեր ընկերության ամբողջական թիմով «վերջին» ճամփորհդությունն էր։ Երբ Ծաղկաձորում ուսումնամարզական հավաքի էի, ընկերներս գրեցին, որ հուլիսի 17-ին մեկնում ենք Վաղաշեն։
Ինձ համար Վաղաշենը, որպես ճամբար բացահայտում էր, քանի որ աջառին անգամ էի այնտեղ։ Պայմաները կիսով չափ վայրի էին, բայց դա հակառակը ինձ համար ավելի տպավորիչ և հավես էր, քանի որ ես կողմնակից եմ վայրի, վրանային ճամփորդությունների։ Ճամբարը նաև նրանով էր գրավիչ, որ գտնվում էր Սևանի ափին։Օրը անցնում էր բավական ուրախ և հագեցած, նոր բացահայտումներով , հետաքրքիր զրույցներով, խաղերով։ Ճամբարում ունեցանք աև արկածային, հետո պարզվեց, վտանգավոր պահեր, քանի որ ինքներս մեզ որոշեցինք, որ պետք է գիշերենք ոչ թե վրաններում, այլ բաց երկնքում, իսկ դա իսկապես հավես էր։
Բացի Վաղաշենից նաև եղանք այլ վայրերում՝ Ծակքարում, Հայրավանքում, Բերդկունքում։

Վահան Տերյան

Բանաստեղծությունների վերլուծություն

Տերյանի կանայք

Տերյանը և երաժշտությունը

ՀՐԱԺԵՇՏ

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։

Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։

Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…

Նախնական պատկերացումներ օրգանական նյութերի վերաբերյալ

  • քանի՞ միլիոն օրգանական նյութ է հայտնի մարդկությանը:

Աշխարհում հայտնի է ավելի քան 186 մլն օրգանական նյութեր:

  • որո՞նք են  օրգանական  նյութերի  բազմաթվության  պատճառները:

1-ին պատճառն այն է, որ օրգանական միացությունների հիմքը ածխածնի ատոմների շղթան է, որը տեսականորեն կարող է անսահման երկար լինել։

2-րդ պատճառն այն է, որ այս շղթան կարող է ունենալ այլ կառուցվածք (գծային, ճյուղավորված, ցիկլային)։

Եվ 3-րդ պատճառը՝ ածխածնի ատոմների միջև կարող են լինել տարբեր կապեր՝ պարզ, կրկնակի, եռակի։ Արդյունքում, իզոմերիզմն առաջանում է, երբ միևնույն բաղադրության նյութը գոյություն ունի բազմաթիվ իզոմերների տեսքով, որոնք ունեն տարբեր կառուցվածք, բայց տարբեր հատկություններ։

  • ինչպիսի՞ քիմիական կապ է առկա օրգանական նյութերի մոլեկուլներում:

Կովալենտային, իոնային, և մետաղական կապերը:

  • որո՞նք են  կենսական  տարրերը, ինչու՞  են  են  այդպես  անվանում:

Կենսական տարերը դա կենդանի օրգանիզմին աճելու, զարգանալու եւ բնականոն գործունեությունը պահպանելու համար անհրաժեշտ տարրեր են ։ Բոլոր օրգանիզմներին անհրաժեշտ է ածխածնի, ջրածին, թթվածին և ազոտ, որոնք իրենց են հասնում սննդի, օդի և ջրի հետ, քանի որ այդ էլեմենտներից է բաղկացած մարմնի հյուսվածքները:

  • ի՞նչ նյութեր  են  պարունակվում  մարդու  կողմից  ընդունած  սննդամթերքը (անօրգանական  և  օրգանական), բերեք օրինակներ:

Այսպիսով, մեր սնունդը պարունակում է ածխաջրեր, ճարպեր, սպիտակուցներ, հանքային աղեր և ջուր։ Այս բոլոր նյութերն անհրաժեշտ են մեր սնուցման համար։

Ձու, կաթ, մածուն և այլն:

  • ի՞նչ է  ֆոտոսինթեզը՝ լուսասինթեզը, ինչպիսի՞  նյութեր  են  ստացվում  բույսերում լուսասինթեզի  հետրանքով (անօրգանական  և  օրգանական):

ֆոտոսինթեզը կամ լուսասինթեզը դա ածխաթթու գազից և ջրից` լույսի ազդեցության տակ օրգանական նյութերի առաջացումն է:

  • որո՞նք են  ածխաջրածինների  բնական  աղբյուրները:

Ածխաջրերի բնական աղբյուրներից է նավթը, բնական գազը, թերթաքարը, ածուխը:

  • ինչու՞ է  նավթը  համարվում  <<սև  ոսկի>> :
  • ինչպիսի՞  նյութեր են  պոլիմերները, օրինակներ:

Պոլիմերները մեծ մոլեկուլային զանգված ունեցող քիմիական միացություններ են՝ մակրոմոլեկուլներ, որոնք  բաղկացած են բազմաթիվ անգամ կրկնվող ատոմական խմբերից՝ մոնոմերային օղակներից:

  • Ապակի. Այն հայտնաբերվում է բնականաբար և արտադրվում է նաև մարդու կողմից `սիլիցիումի, ալյումինի, կրաքարի և այլ հումքի խառնուրդների մեջ բարձր ջերմաստիճանի կիրառումից:
  • Սիլիկոն. հիմնականում սիլիցիումից և թթվածնից կազմված միացություն, որն օգտագործվում է պրոթեզների արտադրության համար և նաև որպես սոսինձ և մեկուսիչ:

Հովանոցը

ա) Երկու համեմատաբար ինքնուրույն մասերի բաժանե՛ք ստեղծագործությունը: Վերնագրե՛ք այդ մասերից յուրաքանչյուրը՝ հիմնավորելով Ձեր ընտրած վերնագիրը:

1) Դժվար, բայց երջանիկ կյանք

Աղջիկը գնահատում էր իրեն սիրողին և պատրաստ էր նրա հետ անցնել բազում փորձությունների միջով։ Նա գիտակցում էր, որ ապրելու տեղ չունեն, իսկ տղան հնարավորություն չունենալու պատճառով, ժամանակավոր ապրելավայր էր առաջարկում հովանոցը:

2) Ապահով դժբախտը

Աղջիկը չգնահատելով աղքատ տղայի սերը՝ ամուսնացավ հարուստի հետ։ Նա ապրում էր երեք սենյականոց բնակարանում, բայց դժբախտ էր, իսկ եթե ապրեր հովանոցում, կանցներ դժվարությունների միջով, բայց կլիներ երջանիկ։ Նա խուսափեց դժվարություններից և ապրեց ապահով, բայց հոգով՝ դժբախտ կյանքով։

բ) Ո՞րն է ստեղծագործության գաղափարը, հեղինակի ասելիքը: Համաձա՞յն եք այդ գաղափարի հետ: Հիմնավորե՛ք:

Աղջիկը չցանկացավ տղայի հետ հովանոցում ապրել, քանի որ այն փոքր էր, պատեր չուներ և հարմար չէր, այդ իսկ պատճառով էլ գնաց մի այլ մարդու հետ ավելի մեծ բնակարանում ապրելու, բայց այդ տունն ինչքան էլ մեծ էր, ինչքան էլ հարմարավետ` մեկ է չէր կարող համեմատվել հովանոցի հետ: Ստեղծագործության գաղափարն այն էր, որ պետք է գնահատել ուրիշների աջակցությունը և երբեք չպետք է անտեսել այն։ Պետք է գնահատել ուրիշների աջակցությունը: Եթե ինչ-որ իրավիճակում հայտնվես, երբ ունենաս օգնության կարիք, և հայտնվի այդ մեկը՝ ով պատրաստ է օգնել քեզ, երբեք չպետք է անտեսես և չգնահատես նրա աջակցությունը:

Երկրաչափություն

19.05.2022թ

113.
ա)x=5;y=-2
բ)x=-3;y=7
գ)x=-4;y=0
դ)x=0;y=0

114
ա){5;7}
բ){4;1}
գ){1;1}
դ){-1;0}

115
ա){3;2}
բ){6;0}
գ){-1;9}
դ){-7;-2}

116
ա)2a={6;4}
բ)3a={9;6}
գ)-a={-3;-2}
դ)-3a={-9:-6}

117
ա)a{-2;-4}
բ)b{2;0}
գ)c{0;0}
դ)d{2;3}
ե)e{-2;3}
զ)f{0;-5}

Վիլյամ Սարոյան

Ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը համաշխարհային գրականության ականավոր ներկայացուցիչներից է: Նա պատմվածքի ժանրը հարստացրել է սոցիալ-հոգեբանական նոր թեմատիկայով, մարդու, մարդկային մտածողության, ապրումների և բարոյականության մասին թարմ ասելիքով, պատումի նոր ձևերով:

  • Ո՞րն է հեղինակի ասելիքը, ի՞նչ կավելացնես:

Այս պատմությունը հիանալի օրինակ է, որպեսզի մարդիկ լինեն լավատես։ Շատերը այնքան շուտ են ընկճվում առաջացած խնդիրներից և շատ ժամանակ դիմում նաև ծայրահեղ քայլերի, փոխանակ լավատեսորեն տրամադրվի: Շատ ժամանակ, անգամ ամենաանհնարին թվացող խնդիրը լուծում է ստանում։ Ընդամենը պետք է հուսալ և հավատալ։

  • Պատմի՛ր՝ ինչ է հուսահատությունը

Յուսահատվել՝ ճնշվածություն ,երբ էլ ելք չի տեսնում, լուծում չի գտնում։ Երբ հուսահատության զգացում ենք ունենում, դրան միշտ ասում ենք «Ես էլ ոչինչ չեմ կարող անել»։ Դա պարզապես մի զգացում է, որը բոլորի մոտ առաջանում է, երբ իր ուզացը չի ստացվում:

Создайте свой сайт бесплатно на WordPress.com.Создайте свой сайт.
Начать бесплатно